26 Մայիսի, Երկուշաբթի, 2025
KFC

ՊԱՏԱՀԱՐ

Սուրբ Գայանե եկեղեցու մոտ ավտոմեքենա է այրվել /վիդեո/

Հունիսի 14-ին, ժամը 15.08-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Սբ. Գայանե եկեղեցու մոտակայքում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 15.16-ին, մարվել` 15.18-ին: Այրվել է «Վոլկսվագեն» մակնիշի 35 ՏՏ 286 պ/հ (վարորդ` Գ. Պ.) ավտոմեքենան` ամբողջությամբ:   

Թբիլիսիում զոհվածների եւ անհետ կորածների թվում հայեր կա՞ն /ֆոտո, վիդեո/

Կիրակի օր Վրաստանում մեծ ջրհեղեղ է տեղի ունեցել, ինչի հետեւանքով 12 հոգի է մահացել, եւս 24-ը համարվում են անհետ կորած: Ջրհեղեղի հետեւանքով քանդվել է Թբիլիսիի կենդանաբանական այգին, եւ կենդանիները փախել են, հայտնում է «Интерфакс»-ը:. Ոստիկանությունն այժմ փնտրում է  կենդանիներին, մի քանիսին հաջողվել է գտնել ու վերացնել։ Քաղաքապետարանի կենդանիների վերահսկողությամբ զբաղվող բաժնի ղեկավար Տենգիզա Փխալաձեն հայտնել […]

«ԿամԱԶ»-ը շրջվել է

Հունիսի 14-ին, ժամը 21.38-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ուշի գյուղի ոլորանների մոտակայքում «ԿամԱԶ» մակնիշի ավտոկռունկը շրջվել է. ավտոմեքենան ուղելու համար անհրաժեշտ է փրկարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-3 ավտոճանապարհի Աշտարակ-Ապարան 8-րդ կմ-ում, «ԿամԱԶ» մակնիշի 34 SA 021պ/հ ավտոկռունկը (վարորդ` Ա. Մ. ) աշխատանքներ կատարելիս կողաշրջվել է: […]

Ողբերգություն Թբիլիսիում. նյարդերից թույլերին խորհուրդ չի տրվում /ֆոտո., վիդեո/

Հունիսի 14-ին կիրակնօրյա խաղաղությունը տարածաշրջանում խախտվեց ողբերգական լուրով` Թբիլիսին անցել է ջրի տակ”: Կիրակի առավոտյան Թբիլիսիում տեղի ունեցած ուժգին ջրհեղեղի հետևանքով առնվազն 14 հոգի զոհվել է, 24-ը անհայտ կորած են, հաղորդել են տեղի իշխանությունները: Անդադար հորդառատ անձրևների հետևանքով վարարել է Վերե գետը: Զոհվածներից երեքին գտել են Թբիլիսիի կենդանաբանական այգում: Նրանցից մեկի թեւը կերել էր ազատության […]

Բերման ենթարկված ֆուտբոլասերը Շանթի որդին է` Շահեն Հարությունյանը

Հայաստան-Պորտուգալիա ֆուտբոլի առաջին խաղակեսի ժամանակ մի  ֆուտբոլասեր երկրպագու անակնկալ մտավ խաղադաշտ:  Ոստիկանները կարողացան հեռացնել դաշտից և բերման ենթարկել տղային: Երկրպագուն քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանի որդին էր`  Շահեն Հարությունյանը։ Շահեն Հարությունյանը բողոքի յուրօրինակ տարբերակ է ընտրել: Նշենք, որ նոյեմբերի 5-ի դեպքերի արդյունքում 6 տարվա ազատազրկման դատապարտված Շանթ Հարությունյանը արդեն 6 օր գտնվում է հացադուլի մեջ:

Ցանկացել է նետվել հյուրանոցի տանիքից

Հունիսի 13-ին, ժամը 13.50-ին տեղեկատվություն է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպան լինել նետվելով Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի Ալաշկերտ հյուրանոցի տանիքից:Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:Հրշեջ-փրկարարների և ոստիկանների համատեղ ուժերով կանխվել է Կ. Մ.-ի (ծնվ. 1968թ.) ինքնասպանության փորձը:

Դի ջրանցքում

Հունիսի 13-ին, ժամը 11.04-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Արագածավան գյուղի տարածքով անցնող ջրանցքում հայտնաբերվել է կնոջ դի. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:Դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբ:Պարզվել է, որ Արագածավան գյուղի Նալբանդյան փողոցի թիվ 5 տան բակով անցնող ջրատարում հայտնաբերվել է նույն տան բնակիչ՝ 1934թ. ծնված Ռ. Ա.-ի դին:

Սիսիան-Գորիս ավտոճանապարհին. վարորդը մահացել է

Հունիսի 13-ին, ժամը 06.54-ինտեղեկություն է ստացվել, որ Սիսիան-Գորիս ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Սիսիան-Գորիս հատվածի 7-րդ կմ-ին «Տոյոտա» մակնիշի 80 CC 888 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 20 մ սահել հարակից ձորակը, […]

Խոշոր հրդեհ Մեղրիում. կա զոհ /լրացված/

Հունիսի 13-ին, ժամը 07.00-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի Անդրանիկի փողոցի թիվ 9 շենքում: Դեպքի վայր է մեկնել հինգ մարտական հաշվարկ և ՄՓՎ օպերատիվ խումբը: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է թիվ 9 շենքի (3-րդ հարկ) ճակատային մասում գտնվող բնակարաններում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 10.15:  Հրդեհի հետեւանքով մահացել է […]

Ողբերգություն. Վեդի գետից դուրս են բերել 9-ամյա եւ 7-ամյա եղբայրների դիերը

Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 15:20-ի սահմաններում Գոռավան գյուղի վարչական տարածքով անցնող Վեդի գետից Վեդիի հրշեջ-փրկարարներն ու ոստիկանները դուրս են բերել 9-ամյա Արտավազդ Դավթյանի և 7-ամյա Արտյոմ Դավթյանի դիերը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նրանք եղբայրներ են և գետում լողալիս են եղել: Այս պահին նշված վայր են ժամանել ոստիկանության […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

Ամենաընթերցված