26 Մայիսի, Երկուշաբթի, 2025
KFC

ՊԱՏԱՀԱՐ

Ավտովթար՝ վրաերթով. կան տուժածներ /ֆոտո/

Հունիսի 29-ին, ժամը 05.49-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սասնա Ծռերի փողոցում՝ «Դավթյանց լաբորատորիայի» մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ վրաերթով, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:  Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԱԿ օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Սասնա Ծռեր փողոցի թիվ 10/3 հասցեի մոտակայքում դեռևս չբացահայտված հանգամանքներում «Օպել» մակնիշի 34 UR 386 պետհամարանիշով […]

Օձը տան մեջ էր

Հունիսի 27-ին, ժամը 11.57-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Գառնի գյուղի Վահան Տերյան փողոցի 13-րդ տանը օձ է նկատվել, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՓՋ-ի ՕԽ-ն: Փրկարարները հայտնաբերել են իժ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

Ավտոկայանի դիմաց բախվել են «ԳԱԶԵԼ»-ն ու «ԶԻԼ»-ը

Հունիսի 26-ին, ժամը 12.55-ին տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Իջևան քաղաքի Երևանյան փողոցի ավտոկայանի դիմաց տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «ԳԱԶԵԼ» մակնիշի 34ZR919 (վարորդ՝ Վ. Գ., ծնվ. 1989թ.) և «ԶԻԼ» մակնիշի 61US341 (վարորդ՝ Խ. Օ.) պետհամարանիշներով բեռնատար ավտոմեքենաները:Մինչ […]

Ուղևորը ներսում արգելափակվել է

Հունիսի 26-ին, ժամը 02.16-ին տեղեկատվություն է ստացվել, որ Սիսիան-Որոտան ավտոճանապարհի 14-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն:Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Մերսեդես» մակնիշի (վարորդ Գ. Շ.) 43 MM 444 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և կողաշրջվել, ինչից ուղևոր Ջ. Բ.-ը (ծնվ. 1987 թ.) ներսում արգելափակվել […]

Սարսափելի ջրհեղեղ Սոչիում. մարդկանց տարհանում են /վիդեո/

Սոչիում տեղումների հետևանքով հեղեղումներ են սկսվել, ինչի արդյունքում քաղաքի ղեկավարությունն արդեն սկսել է մարդկանց տարհանումը: Կրասնոդարի նահանգապետի ժամանակավոր պաշտոնակատար Վենիամին Կոնդրատևը հայտարարել է, որ իրավիճակն այս պահին ծայրահեղ չէ, սակայն հարկավոր է պատրաստ լինել ամեն ինչի, հայտնում է Tass գործակալությունը: Նշվում է նաեւ մեկ զոհի մասին` Ադլերի շրջանում զոհված տղամարդու մարմին է հայտնաբերվել: 400-ից ավելի տուն […]

Քամին տանիքներ է քշել

Հունիսի 26-ին, ժամը 08.52-ին ահազանգ է ստացվել, որ ս.թ հունիսի 25-ին ժամը 20.30-ի սահմաններում ուժեղ քամուց վնասվել է 1-ին փողոցի 1-ին փակուղու տներից մեկի տանիքը: Դեպքի վայր է մեկնել մարզային ՃԿԿ-ի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ վնասվել է Բ. Գ.-ի տան տանիքը (մոտ 5 քմ): Դեպքի մասին տեղեկացվել է ՃԿԱԿ-ում ՀՀ քաղաքաշինության նախարարության պատասխանատու աշխատակից Մ.Հ.-ը:   

Օշականցի Հայկը հրկիզել է իր տունը

Հունիսի 24-ին, ժամը 17.45-ին, ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում է ստացվել, որ Օշական գյուղում տուն է այրվում:  Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նույն օրը, ժամը 17.40-ի սահմաններում, 1967 թ. ծնված Հայկ Մ.-ն հրկիզել է իր տունը: Պատճառված վնասի չափը պարզվում է: Հայկ Մ.-ն բերման է ենթարկվել ոստիկանության Աշտարակի բաժին և խոստովանել կատարածը: […]

Դի է հայտնաբերվել

Հունիսի 24-ին, ժամը 22.06-ին ահազանգ է ստացվել, որ 1947 թ. ծնված Ս. Ս.-ը ժամը 11.00-ի սահմաններում դուրս է եկել տանից (Կոտայքի մարզի Վերին Պտղնի գյուղ, 1-ին փողոց) և չի վերադարձել: Քաղաքացու «ԳԱԶ-2410» մակնիշի ավտոմեքենան վերջին անգամ նկատել են Դիլիջան քաղաքի ոլորանների մոտակայքում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել Դիլիջան քաղաքի ՀՓՋ-ի օպերատիվ խումբը: […]

Հարսանիքին հրավիրված ոստիկանները ծեծել են հյուրերին /վիդեո/

Խակասիայի Հանրապետությունում նախաքննություն են անցկացնում հարսանեկան արարողության ժամանակ տեղի ունեցած ծեծկռտուքի փաստի հիման վրա: Վեճը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ հյուրերից մեկը պատահմամբ հրել է մեկ այլ հյուրի, ով, պարզվել է, ներքին գործերի քննիչ է, գրում է “newsru.com” կայքը: Ռեստորանում տեղի ունեցած ծեծկռտուքին մասնակցել են քաղաքային հիվանդանոցի տրավմատալոգիական բաժանմունքի բժիշկ Եվգենի Յակիմովը եւ […]

Տասնյակ մարդիկ ընկել են էսկալատորից /ֆոտո, վիդեո/

Առեւտրի կենտրոնում գտնվող էսկալատորը պատահմամբ փոխել է ուղղությունը, ինչի հետեւանքով դրա վրա գտնվող տասնյակ մարդիկ, այդ թվում` երեխաներ, վայր են ընկել եւ վնասվել: Միջադեպը տեղի է ունեցել մալազիական Շահ-Ապամում: Ականատեսները նկարահանել են միջադեպը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

Ամենաընթերցված