28 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

Ավտովթար՝ վրաերթով. կան տուժածներ /ֆոտո/

Հունիսի 29-ին, ժամը 05.49-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սասնա Ծռերի փողոցում՝ «Դավթյանց լաբորատորիայի» մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ վրաերթով, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԱԿ օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Սասնա Ծռեր փողոցի թիվ 10/3 հասցեի մոտակայքում դեռևս չբացահայտված հանգամանքներում «Օպել» մակնիշի 34 UR 386 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1994 թ. ծնված Է. Ա.) վրաերթի է ենթարկել 1962 թ. ծնված Ա. Մ.-ին, այնուհետև բախվել վերջինիս «Մերսեդես» մակնիշի 20 ՈՈ 007 պետհամարանիշով ավտոմեքենանային:

Մինչ շտապօգնության աշխատակիցների դեպքի վայր հասնելը՝ ՃԿԱԿ ՕԽ պարամեդիկը Է. Ա.-ին ցուցաբերել է բուժօգնություն: 

Վարորդները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են «Արմենիա» ՀԲԿ, որտեղից Է. Ա.-ը տեղափոխվել է «Մալաթիա» ԲԿ: Բժիշկները Ա. Մ.-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ Է. Ա.-ինը՝ բավարար:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել «Օպել» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը:

 
KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ