26 Մայիսի, Երկուշաբթի, 2025
KFC

ՊԱՏԱՀԱՐ

Հրդեհ «Ամիրա Պալաս» հյուրանոցում

Հունիսի 10-ին, ժամը 23.15-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Մյասնիկյան պողոտայի թիվ 55/7 հասցեում գտնվող “Ամիրա Պալաս” հյուրանոցի շոգեբաղնիքում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 00.07-ին, մարվել՝ 00.28-ին: Այրվել են շոգեբաղնիքը (մոտ 9 քմ) և կից սենյակը՝ գույքով (մոտ 21 քմ): 

Ռոսիա առևտրի կենտրոնի մոտ մեքենան ընկել է գետնանցումը

Հունիսի 10-ին, ժամը 02.25-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Խանջյան փողոցից «Ռոսիա» առևտրի կենտրոն տանող ճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան ընկել է գետնանցումը, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՀՆՓԱԻԿ փրկարար ջոկատը: Դեռևս չբացահայտված հանգամանքներում Խանջյան փողոցում՝ մանկավարժական համալսարանի մոտակայքում, «Օպել» մակնիշի 35TL239 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ Զ. Հ., […]

Հրդեհ շշերի արտադրամասում

Հունիսի 10-ին, ժամը 05.29-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան-Սևան մայրուղում գտնվող շշերի արտադրամասում:Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ և ՃԿԱԿ ԱԻ արձագանքման խումբը:Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բալահովիտ գյուղի Կարմիր բանակայինների փողոցի թիվ 6/10 հասցեում՝ «Սարանիստ» ՍՊԸ-ում, ապակյա տարրաների գործարանում: Այրվել է կառավարման սենյակը 50քմ: Հումքի հալեցման վառարանից տեղի է ունեցել […]

Ավտովթար Թբիլիսյան խճուղում, կան տուժածներ

Հունիսի 10-ին, ժամը 07.14-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Թբիլիսյան խճուղու թիվ 19 տան մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան բախվել է էլ.սյանը` առկա է արգելափակված քաղաքացի. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է «Մերսեդես» մակնիշի 35 VS 992 պ/հ ավտոմեքենան բախվել է էլ.սյանը: […]

Սիրակ Գևորգյանը տեղում մահացել է

Հունիսի 7-ին, ժամը 21.00-ի սահմաններուն, Վայոց ձորի մարզում` Զեդեա գյուղից Հորադիս տանող դաշտամիջյան ճանապարհին, «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան երթևկելի մասից դուրս է եկել և գլորվել ձորը, ինչի հետևանքով վարորդը և 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Հունիսի 8-ին, ժամը 06.30-ին, ուղևորներից մեկը` 1957 թ. ծնված Սիրակ Գևորգյանը, մահացել է: Կատարվում է քննություն:

Տղամարդը մահացել է` փորձելով ուտել պլանշետը

Սանկտ-Պետերբուրգի բնակիչը մահացել է այն բանից հետո, երբ կերել է ջարդված պլանշետի մի քանի մասերը: Ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ անհայտ անձը քաղաքի փողոցներից մեկում գտնվող իր բնակարանի պատուհանից իրեր է նետում ներքեւ: Դեպքի վայր ժամանած ոստիկանին տեսնելով` 41-ամյա տղամարդը ընդդիմացել է ու սկսել ուտել իր ջարդված պլանշետի մասերը: Ոստիկանը փորձել է խանգարել նրան, սակայն […]

Մալաթիայում ջուր չի լինի

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 10-ին ժամը 13.00 -ից մինչև հունիսի 12-ը ժամը 01.00-ն կդադարեցվի հետեւյալ տարածքների ջրամատակարարումը. Արարատյան 1 և 2 զանգվածների, Մեծարենցի, Դ.Վարուժանի, Իսրայել Օրու, Տիտովի,  Դուրյան,  Մանուկյան, Մամիկոնյան,  Ջամբուլի,  Շահումյանի թիվ 2, 3, 4, 5, 6, 7 փողոցների, Ջիվանու եւ Ծերենցի փողոցների՝ […]

Վարորդի դին հանեցին գետից

Ինչպես տեղեկացրել էինք՝ հունիսի 4-ին, ժամը 22.30-ին, Վրաստանի սահման-Ալավերդի ճանապարհի 36-րդ կմ-ին «ՎԱԶ-21213» մակնիշի ավտոմեքենան կորցնելով կառավարումը՝ դուրս էր եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը, շրջվել և ընկել Դեբեդ գետը: Պատահարի հետևանքով 1975 թ. ծնված Արմեն Սիմոնյանը տեղում մահացել էր, իսկ 1994 թ. ծնված Վահան Սիմոնյանին տեղում ցույց էր տրվել բուժօգնություն: Ձեռնարկվում էին որոնողական աշխատանքներ […]

Զինվորականները 250 մետր գլորվել են ձորը. զոհ, վիրավորներ

Հունիսի 7-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում:Այդ մասին տեղեկացնում է Shamshyan.com–ը: Ժամը 21:00-ի սահմաններում Վազ 2121 մակնիշի 56 ՏՏ 883 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Զեդեա գյուղից դեպի Հորադիս գյուղատեղի տանող դաշտամիջյան ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 250 մետր գլորվել ձորը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Վայքի բուժմիավորում […]

Նոր մանրամասներ թթից թունավորման վերաբերյալ

Վահան գյուղում և Ճամբարակ քաղաքում արձանագրված թունավորման պատճառները բացահայտելու նպատակով ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ թութը վաճառվել է Արարատի մարզի Վերին Արտաշատ գյուղի բնակչի կողմից: ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության Արարատի մարզային կենտրոնի տեսուչները պարզել են նաև, որ բնակիչն իրացրել է սեփական այգու ծառերից հավաքված թութը: Լաբորատոր փորձաքննության նպատակով վերցվել են ինչպես թթի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

Ամենաընթերցված