22 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Զինվորականները 250 մետր գլորվել են ձորը. զոհ, վիրավորներ

Հունիսի 7-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում:Այդ մասին տեղեկացնում է Shamshyan.com–ը:

Ժամը 21:00-ի սահմաններում Վազ 2121 մակնիշի 56 ՏՏ 883 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Զեդեա գյուղից դեպի Հորադիս գյուղատեղի տանող դաշտամիջյան ճանապարհին դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 250 մետր գլորվել ձորը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Վայքի բուժմիավորում են տեղափոխվել Վայք քաղաքի բնակիչներ, 51-ամյա Հրայր Գևորգյանը, 48-ամյա Միսակ Մարգարյանը և Ջերմուկ քաղաքի բնակիչ, 58-ամյա Սիրակ Գևորգյանը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վիրավորներին ձորից մեծ դժվարությամբ դուրս են բերել Վայքի փրկարարները և տեղի ՃՈ աշխատակիցները: Հիվանդանոց տեղափոխված Ս. Գևորգյանը ժամեր անց մահացել է: Դեպքի վայր են ժամանել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատարի տեղակալ Գեղամ Մարգարյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչության քննչական խումբը՝ քննիչ Հ. Պողոսյանի գլխավորությամբ:

Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Վայքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի անձնակազմի գծով տեղակալ Ա. Հակոբյանի գլխավորությամբ: 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

 
KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ