27 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՊԱՏԱՀԱՐ

Ղազախստանում հիվանդ երեխայի տեղափոխող ուղղաթիռ է կործանվել

Ղազախստանում MD-600 ուղղաթիռ է կործանվել, որը պետք է հիվանդ երեխային հասցներ հիվանդանոց։ Ուղղաթիռում 5 հոգի են եղել՝ օդաչուն, բժիշկը, ֆելդշերը, մի քանի ամսական երեխան ու նրա մայրիկը։ Նրանցից ոչ ոք ողջ չի մնացել։ Ամենայն հավանականությամբ՝ վթարի պատճառը եղանակային վատ պայմաններն էին։

Աջափնյակում երեկ հնչած կրակրոցների դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ հունվարի 26-ին հնչած կրակոցների դեպքի առթիվ: 2016թ. հունվարի 26-ին բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ աջ ազդրի և հետույքի շրջանում հրազենային վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 1969թ. ծնված Ա.Թորոյանը և 1980թ. ծնված Ս.Գրիգորյանը: Կրակոցների հետևանքով վերջիններիս պատճառվել […]

Շ. Բախշյանը ծննդկանի նկատմամբ դրսևորվել է անբարեխիղճ վերաբերմունք. ՔԿ

Բժշկական կենտրոնում ծննդկան Մերի Մարգարյանի մահվան դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով հունվարի 26-ին մեղադրանք է առաջադրվել  «Շենգավիթ բժշկական կենտրոն»-ի մանկաբարձ-գինեկոլոգ Շ.Բախշյանին։ Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ մանկաբարձ-գինեկոլոգ Շ.Բախշյանը 2015 թվականի փետրվարի 11-ից հաշվառման է վերցրել և վարել Մերի Մարգարյանի հղիությունը: Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համաձայն՝ բժշկական […]

Ոստիկանները բռնություն են կիրառել և անցել պաշտոնեական լիազորությունները

Քաղաքացի Սոնա Ա.-ն, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, հայտնել է ՀՀ ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողների կողմից առերևույթ բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու վերաբերյալ տվյալներ: Այս մասին տեղեկացնում է քննչական հատուկ ծառայության լրատվական ծառայությունը: Մասնավորապես՝ Սոնա Ա.-ն հայտնել է, որ Ա. Խ.-ին պատկանող հացատան փայտյա դուռը այրելու և պատուհանի ապակին […]

Սիրիական Կամիշլիում պայթյունի հետևանքով երկու հայ է վիրավորվել

Սիրիայի Կամիշլի քաղաքում հունվարի 4-ինորոտացած պայթյունի հետևանքով վիրավորվել էերկու հայ` Մհեր Պողոսյանը և ՀակոբՄիրզոյանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է Հալեպի«Գանձասար» պարբերականը: Մայամի պողոտայի վրա գտնվող «Սթար»ճաշարանի մոտ ահաբեկչական պայթյունըցնցել է քաղաքը: Նախնական տվյալներով` կաերեք զոհ, 6 վիրավոր, որոնցից մեկի վիճակըծանր է: Այդ շրջանում գտնվող խանութներըպայթյունից զգալի վնաս են կրել: Պայթյունի տարածքը շրջափակված […]

ԱՄՆ-ում ձնամրրիկի հետեւանքով արդեն 28 հոգի է մահացել

ԱՄՆ-ում ավելանում է ձնամրրիկի հետեւանքով զոհերի թիվը, արդեն 28 մարդ մահացել է եղանակային այս իրավիճակի հետեւանքով։ Երկրի մի շարք նահանգներում արտակարգ դրություն է մտցվել, փակվել են պետական կառույցները, հասարակական տրանսպորտը չի աշխատում։ Իշխանությունները մարդկանց կոչ են անում հնարավորինս քիչ երթեւեկել, փողոցներում ձնակույտերի բարձրությունը 70 սմ է։ Հայտնի է սակայն, որ իրավիճակը առաջիկայում կամաց-կամաց կբարելավվի։

Խոշոր վթար Արագածոտնի մարզում. կա 7 տուժած

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն հունվարի 24-ին, ժամը 15.33-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Սիփան գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ալագյազ-Ջամշլու ավտոճանապարհի 2-րդ կմ-ին բախվել են «Toyota Camry» մակնիշի 33 ԼՍ 505 պ/հ (վարորդ` 1981 […]

ԱՄՆ-ում հզոր ձնամրրիկի պատճառով 8 մարդ է մահացել

Ամերիկայի Միացյալ Նահանգների Արևելյան ափին ձյան առատ տեղումների հետևանքով 8 հոգի է մահացել, գրում է lifenews.ru-ն։ ԱՄՆ քաղաքացիները զոհվել են վատ եղանակային պայմանների և ճանապարհներին առաջացած մերկասառույցի հետևանքով տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարներից: Միացյալ Նահանգների Արևելյան ափի արդեն 11 նահանգում հայտարարվել է արտակարգ դրություն: Հունվարի 22-ին և 23-ին չեղյալ են հայտարարվել ինքնաթիռների ավելի քան 7100 չվերթներ: […]

Երևանում տղամարդ են առևանգել՝ պարտքը չվերադարձնելու պատճառով

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ մի խումբ անձանց կողմից քաղաքացուն առևանգելու դեպքի առթիվ: 2016 թվականի հունվարի 18-ին ահազանգ է ստացվել, որ հունվարի 17-ին առևանգել են 38-ամյա մի տղամարդու՝ պարտքը չվերադարձնելու համար։ Նախնական տվյալներով՝ 2016թ. հունվարի 17-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում,  38-ամյա տղամարդը Սասունցի […]

Սպանության փորձ` անչափահասի նկատմամբ. հայտարարվել է հետախուզում

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են հունվարի 6-ին անչափահասի նկատմամբ սպանության փորձ կատարելու մի շարք հանգամանքներ, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը: Մեղադրյալի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Այս մասին տեղեկանում ենք քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից: 2016 թվականի հունվարի 6-ին՝ ժամը 21:20-ին, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի