26 Օգոստոսի, Երեքշաբթի, 2025
KFC

ՊԱՏԱՀԱՐ

19-ամյա զինծառայող է մահացել

Փետրվարի 18-ին` ժամը 13:00-ի սահմաններում, ՊԲ արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռեւս չպարզված հանգամանքներում, հրազենային մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Դավիթ Վահեի Տերտերյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը եւ իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին եւ ծառայակիցներին: ԼՂՀ ՊՆ […]

Հռոմի պապին հունից հանել են․ նա առաջին անգամ բարկացել է /վիդեո/

Հռոմի Ֆրանցիսկոս պապը հայտնի է իր հանգիստ բնավորությամբ, սակայն օրերս նրան հունից հանել ու բարկացրել են այնքան, որ նա գոռացել է հավատացյալներից մեկի վրա։ Մեքսիկայում պապը ողջունում էր հավաքվածներին, երբ հավաքվածներից մեկը թափով քաշել է Պապի շորից, ու նակորցրել է հավասարակշռությունն ու քիչ է մնացել ընկնի սայլակի վրա գտնվող հաշմանդամի վրա։ Ժամանակին Պապին բռնել են […]

«ՍԱՍ» սուպերմարկետի մոտ տաքսի է այրվել

Այս գիշեր ժամը 00.12-ին ՏԿԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Երևանի Աբովյան փողոցում` «ՍԱՍ» սուպերմարկետի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա: Այս մասին տեղեկանում ենք ՏԿԱԻՆ լրատվական ծառայությունից: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 00.18-ին, մարվել՝ 00.28-ին: Այրվել են «VIVA» տաքսի ծառայությանը պատկանող «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը և սրահը՝ ամբողջությամբ:

«Փարավոն» ռեստորանային համալիրի մոտ իրար են բախվել 3 մեքենա

Նախօրեին ժամը 23.41-ին ՏԿԱԻՆ ահազանգ է ստացվել, որ «Փարավոն» ռեստորանային համալիրի մոտակայքում տեղի է ունեցել ավտոպատահար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկանում ենք ՏԿԱԻՆ լրատվական ծառայությունից: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Աբովյան խճուղու «Փարավոն» ռեստորանային համալիրի մոտակայքում բախվել են «Mercedes C-class» մակնիշի (վարորդ Ա. Ս.), «Opel Astra» […]

Հարազատի փոխարեն ուրիշի դին են տուն բերել. Արարատում ապշած են

Արտառոց և զավեշտական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Մարզի Վերին Դվին գյուղում մի քանի օր առաջ մահացել է գյուղի բնակչուհի, 92-ամյա Սիրանույշ Հայկարամի Մարագուլովան: Այսօր Արարատի մարզի դիահերձարանից Ս. Մարագուլովայի դին տեղափոխել են գյուղ, հարազատներին տվել և հեռացել, տեղեկացնում է shamshyan.com-ը: Սակայն մինչ դին տեղափոխող բրիգադը կվերադառնար աշխատանքի վայր, հարազատները պարզել են, որ դա […]

Մահվան ելքով ավտովթար՝ Արագածոտնի մարզում

ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ 2 անձի մահվան պատճառ հանդիսացած ավտովթարի դեպքի առթիվ: Ինչպես հայտնում է Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունը, նախնական տվյալներով՝ 2016 թվականի փետրվարի 16-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, Ապարան-Սպիտակ ավտոճանապարհի 4-րդ կիլոմետրի հատվածում բախվել են «Դոջ» մակնիշի և «Վազ 2107» մակնիշի ավտոմեքենաները, որի հետևանքով «Վազ 2107» մակնիշի ավտոմեքենայի […]

Ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել, քանի որ ուղեւորը մահացել է

Մինսկից Աշխաբադ թռչող ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել Մոսկվայի Դոմոդեդովո օդանավակայանում, քանի որ ուղեւորներից մեկը մահացել է։ Ինչպես պարզվել է, Բելառուսի 50-ամյա քաղաքացին սրտի խնդիր է ունեցել եւ մոտը միշտ համապատասխան դեղամիջոցներ է ունեցել։

Երեխան ընկել է եռացող խաշի կաթսայի մեջ. Հրապարակ

Փետրվարի 6-ին այրվածքաբանական կենտրոն է տեղափոխվել 2.5 տարեկան երեխա՝ 11-12 տոկոս այրվածքներով, հիմնականում` ազդրերի հատվածում։ Այդ օրը տանը խաշ են պատրաստել, կաթսան դրել են հատակին, երեխան ընկել Է եռացող կաթսայի մեջ։ Բժիշկները երեխայի վիճակը գնահատում են միջին ծանրության:

Սարսափելի պատահար․ 3 հոգի հայտնվել են մետրոյի գնացքի տակ /վիդեո/

Սարսափելի միջադեպ է տեղի ունեցել Մոսկվայի մետրոյի կայարաններից մեկում։ Կինը ուշաթափվել է ու ընկել ռելսերի վրա։ Երկու տղամարդ նետվել են՝ նրան փրկելու եւ իրենք էլ հայտնվել են գնացքի անիվների տակ։ Բարեբախտաբար, նրանք հասցրել են թե իրենք պառկել ռելսերի արանքում, թե կնոջը այնպես պառկեցնել, որ ողջ են մնացել, գնացքն անցել է նրանց վրայով։ Տղամարդկանցից մեկը ոստիկան […]

Մահացու վթար. 24-ամյա Ալլայի ուշադրությունը շեղել է ոտքերի արանքից հնչող բջջայինի զանգը. Ժամանակ

Վերաքննիչ քրեական դատարանում ընթանում է Ալլա Ս.-ի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը: Գործը քննվել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Աշոտ Մանուկյանի նախագահությամբ: Ըստ դատական ակտի՝ 24-ամյա Ալլան, չունենալով վարորդական իրավունք, 2014 թվականի հոկտեմբերի 10-ին, ժամը 11-ն անց 45-ին Երևան-Գյումրի ավտոճանապարհին «ԲՄՎ» մեքենայով մոտ 80 կմ/ժ արագությամբ դեպի Գյումրի է ընթացել: «Ռուբլյովկա» ռեստորանի դիմաց նա […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի