15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

«Փարավոն» ռեստորանային համալիրի մոտ իրար են բախվել 3 մեքենա

Նախօրեին ժամը 23.41-ին ՏԿԱԻՆ ահազանգ է ստացվել, որ «Փարավոն» ռեստորանային համալիրի մոտակայքում տեղի է ունեցել ավտոպատահար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկանում ենք ՏԿԱԻՆ լրատվական ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Աբովյան խճուղու «Փարավոն» ռեստորանային համալիրի մոտակայքում բախվել են «Mercedes C-class» մակնիշի (վարորդ Ա. Ս.), «Opel Astra» մակնիշի (վարորդ Ա. Ս.) և «ВАЗ-2112» մակնիշի (վարորդ Մ. Հ) ավտոմեքենաները:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` «ВАЗ-2112» մակնիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է բերվել ավտոմեքենայից տեղի ուժերով և տեղափոխվել Աբովյան քաղաքի ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն` դուրս է գրվել, իսկ «Mercedes C-class» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Ա. Խ.-ը և Ա. Խ.-ը տեղափոխվել են Աբովյանի ԲԿ, որտեղ Ա. Խաչատրյանը ստանալով համապատասխան բուժօգնություն` դուրս է գրվել, իսկ Ա. Խոջոյանի առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնի փականները:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ