27 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՊԱՏԱՀԱՐ

Ինքնաթիռը վայրէջք է կատարել՝ օդում պայթելուց հետո /վիդեո/

A321 ինքնաթիռը օդ բարձրանալուց հետո ստիպված է եղել հարկադիր վայրէջք կատարել, քանի որ ինքնաթիռում պայթյուն է տեղի ունեցել։ Daalo ավիաընկերության ինքնաթիռը, որը մեկնում Էր Ջիբութի, պայթյունի պահին նոր էր սկսել բարձրություն վերցնել։ Ինքնաթիռում 60 ուղեւոր եւ անձնակազմի անդամներն են եղել: Նրանք բոլորը տարահանվել են: Երկու ուղեւորներ թեթեւ վերքեր են ստացել: Ավելի ուշ ինքնաթիռում պայթուցիկ նյութի հետքեր […]

Ողբերգական ավտովթար` կա զոհ

Այսօր՝ ժամը 12:25-ին, ՏԿԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Գորիս-Սիսիան ավտոճանապարհի Շինուհայր գյուղական համայնքի խաչմերուկում տեղի է ունեցել  ավտովթար. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, որտեղ պարզվել է, որ «Վազ-2101» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից եւ շրջվել, որի հետուանքով վարորդ՝ 1963 թ. ծնված Հ.Հ.-ը տեղում զոհվել է:

Սելֆի անելիս աղջիկը ընկել է ջրհորը

Հնդկաստանում տեղացիները փրկել են ավստրիացի զբոսաշրջուհուն, ով ցանկանում էր լավ սելֆի անել՝ ջրհորի մոտ։ Սելֆի անելիս աղջիկը կորցրել է հավասարակշռությունն ու ընկել ջրհորը։ Տեղացի տղամարդիկ հանել են իրենց հագուստները, կապել, պարան սարքել, իջեցրել ջրհորն ու փրկել աղջկան։ Բարեբախտաբար, նա միայն մի քանի կապտուկներ է ստացել, ոչ մի լուրջ վնասվածք։

Կինն ու երեխաները մահացել են, մինչ ամուսինը մեքենայի վրայից ձյունն էր մաքրում

ԱՄՆ-ի Նյու-Ջերսի քաղաքում օրերս սարսափելի ողբերգություն է տեղի ունեցել: Կինն իր մեկ եւ 3 տարեկան երեխաների հետ նստել է ավտոմեքենան,  մինչ ամուսինը մեքենայի վրայի ձյունն էր մաքրում։ Քանի որ դրսում ցուրտ էր՝ կինը որոշել է երեխաների հետ մեքենայում սպասել։ Անդադար տեղացող ձյունը մեքենան գրեթե ամբողջովին ծածկել է, խցանվել է նաեւ խլացուցիչ խողովակը: Մինչ տղամարդը մաքրում էր ձյունը, […]

Խոշոր վթար Սանկտ-Պետերբուրգում, 20-ից ավելի զոհ կա /վիդեո/

Սանկտ-Պետերբուրգի մայրուղիներից մեկում խոշոր վթար է տեղի ունեցել, ինչի արդյունքում 20-ից ավելի վիրավոր կա։ Տուրիստական ավտոբուսը, որը Ֆինլանդիա էր ուղեւորվում, սակայն բախվել է բեռնատար ավտոմեքենային։ Նախնական տեղեկություններով՝ 21 հոգի տեղափոխվել է հիվանդանոց, որոնց թվում կան ծայրահեղ ծանր վիճակում գտնվողներ, բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար։ Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում։

Խոշոր հրդեհ` Անդրանիկի փողոցում /ֆոտո/

Հունվարի 29-ին, ժամը 15.55-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի  Անդրանիկի փողոցի թիվ 32 շենքի 10-րդ հարկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնում է ՏԿԱԻՆ լրատվական ծառայությունը: Դեպքի վայր են մեկնել ՃԿԱԿ օպերատիվ ծումբը, ՃԿԱԿ ԱԻԱԽ-ն, երկու մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է թիվ 39 բնակարանում (սեփականատեր Ա. Մ.): […]

Դիակ՝ հրդեհված բնակարանում

Հունվարի 28-ին, ժամը 16.50-ին, ոստիկանության Մուշի բաժնում ահազանգ է ստացվել, որ Գյումրիի Արագածի 7-րդ թաղամասի 4/Ա շենքի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել: Այս մասին հայտնում է ոստիկանության լրատվական ծառայությունը: Հրդեհը մարվել է նույն օրը, ժամը 18.00-ին, մարտական 2 հաշվարկի ուժերով: Նշված բնակարանում հայտնաբերվել է միայնակ բնակվող, 1937 թ. ծնված Ժորա Ավալյանի այրված դիակը: Հանգամանքները պարզվում […]

«Հարց լուծողի» որոգայթում

2015 թ. դեկտեմբերի 21-ին, ժամը 20.30-ին, ոստիկանության Շենգավիթի հետաքննության բաժանմունք նյութեր էին ստացվել, որ դեկտեմբերի 18-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել 1977 թ. ծնված Մարիամ Ս.-ն և հայտնել, որ որդուն Ջաբրաիլից Վայք զինծառայության տեղափոխելու համար իր ծանոթ Ռոմիկն իր ամուսնուց` 1968 թ. ծնված Գրիգոր Ա.-ից, վերցրել է 2.600 դոլար, սակայն խաբեությամբ […]

Կինը ցած է ընկել 300 մետր բարձրությունից /վիդեո/

Համացանցում տեսանյութ է հայտնվել, որում դահուկորդուհին ցած է ընկնում 300 մետր բարձրությունից։ Սպորտսմենուհին ֆիլմ էր նկարահանում Ալյասկայի լեռներում։ Օպերատորը ֆիքսել է, թե ինչպես է նա ցած պատահաբար ընկնում ահռելի բարձրությունից։ Կինը հրաշքով ողջ է մնացել, ավելին, նա մի քանի քերծվածք է ստացել եւ ոչ մի վնասվածք։  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի