08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

ՊԱՏԱՀԱՐ

Պայթյուն Թուրքիայի դպրոցում․ կան զոհեր

Թուրքական Քիլիս համայնքի դպրոցում պայթյուն է հնչել, ինչի հետեւանքով երկու հոգի մահացել է, կան վիրավորներ։ Նախնական տեղեկությունները՝ պայթյունի պատճառ է դարձել ականը, որը ընկել է դպրոցի վրա Սիրիայի կողմից։ Դեպքի վայրում աշխատում են փրկարարներն ու ոստիկանները, հայտնում է lifenews-ը։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։

Խոշոր հրդեհ՝ Ֆլեշ ՍՊԸ-ի բազայում /ֆոտո/

Հունվարի 17-ին, ժամը 12.48-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Արին Բերդ փողոցի թիվ 4/2 հասցեում գտնվող «Ֆլեշ» ՍՊԸ-ի պահեստում: Այս մասին տեղեկացնում է ՏԿԱԻՆ լրատվական ծառայությունը: Դեպքի վայր են մեկնել տասը մարտական հաշվարկ, ՃԿԱԿ օպերատիվ խումբը, ԱԻԱԽ-ն, «Հարավ-կովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ին պատկանող հրշեջ գնացքը և մեկ ավտոսանդուղք: Հայտարարել է հրդեհի բարդության «3-րդ աստիճան»: Պարզվել է, […]

ԱՄՆ-ի Կոնգրեսում 8 հոգի է հոսպիտալացվել՝ տարօրինակ նյութի պատճառով

ԱՄՆ Կոնգրեսի օֆիսային շենքերից մեկում կասկածելի նյութ են հայտնաբերել, ինչից հետո այնտեղ աշխատող 8 հոգու տեղափոխել են հիվանդանոց, հայտնում է Washington Post-ը։ Նրանց բոլորի մոտ նույն նախանշաններն են եղել, որոնք առաջացրել է այդ նյութը։ Սակայն թե նյութի բաղադրությունը, թե դրա առաջացրած նշանները խիստ գաղտնի են պահվում։  

Մոսկվայում վերելակի ընկնելու հետեւանքով երիտասարդ կին է մահացել /վիդեո/

Մոսկվայի էլիտար շենքերից մեկում վերելակը պոկվել ու ընկել է, ինչի հետեւանքով մահացել է 36-ամյա Իրինան Վոլոդինան՝ հաղորդավար Եվգենի Կոչերգինի դուստրը։ Իրինա Վոլոդինայի դուստրը հրաշքով է փրկվել մահվանից, 2 տարեկան երեխան դայակի հետ մյուս վերելակով են իջել։ Մանրամասները՝ տեսանյութում

Ստամբուլի հայկական Թարգմանչաց վարժարանի տարածքում պայթյուն է որոտացել

Ստամբուլի Օրթաքյոյ թաղամասի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու և հայկական Թարգմանչաց վարժարանի տարածքում հունվարի 13-ի առավոտյան պայթյուն է որոտացել: Թուրքական «Habertürk» լրատվական ծառայությունը տեղեկացնում է, պայթյունը տեղի է ունեցել տարածքում գտնվող կոյուղու դիտահորում, ինչի հետևանքով դիտահորի՝ շուրջ 60կգ կշռող  կափարիչը օդ է նետվել, գրում է Ermenihaber.am-ը: Պայթյունի հետևանքով զոհեր կամ վիրավորներ չկան, բայց բնակիչների շրջանում սարսափ […]

Ջակարտայում ահաբեկչությունից տուժածների թվում հայեր չկան. ԱԳՆ

Ինդոնեզիայում՝ Ջակարտայում ահաբեկչություն է տեղի ունեցել, որի հետեւանքով կան բազմաթիվ զոհեր կան։ Այստեղ վաղ առավոտյան 8 պայթյուն է տեղի ունեցել։ Նախնական տվյալներով՝ պայթյուններն իրականացրել են ԻՊ ահաբեկիչները։ Ինչպես տեղեկացնում է ՀՀ Արտագին գործերի նախարարության Ֆեյսբուքի էջը, Ինդոնեզիայում ՀՀ դեսպանության տվյալներով Ջակարտայում տեղի ունեցած ահաբեկչությունների հետևանքով տուժածների թվում հայեր չկան։  

Փլուզվել է տան տանիք

Հունվարի 12-ին, ժամը 15.57-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Թառաթումբ գյուղի տներից մեկի տանիքը ձյան ծանրությունից փլուզվել է: Այս մասին տեղեկացնում է ՏԿԱԻՆ լրատվական ծառայությունը: Դեպքի վայր է մեկնել ՄՃԿԿ ՕԽ-ն: Պարզվել է, որ ս.թ հունվարի 10-ին ձյան ծանրությունից փլուզվել է 2-րդ փողոցի թիվ 11 տան 120 քմ տանիքից մոտ 40 քմ:

Արգելափակվել է ավտոմեքենա

Հունվարի 12-ին, ժամը 14.59-ին տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկացնում է ՏԿԱԻՆ լրատվական ծառայությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ալագյազ-Ծաղկահովիտ ավտոճանապարհի 6-րդ կմ-ում «Toyota Prado» մակնիշի 21 UO 555 պետհամարանիշով (վարորդ՝ Ա. Մ.) […]

Պայթյունից բացի` նաև խոշոր հրդեհ Ստամբուլում /ֆոտո/

Ստամբուլում այսօր առավոտյան ժամերին տեղի ունեցած պայթյունից բացի քաղաքի մեկ այլ թաղամասում` Մալթեփեում, հյուրանոցներից մեկի շինհրապարակում խոշոր հրդեհ ե բռնկվել, գրում է Ermenihaber.am-ը: Ականատեսների պնդմամբ հրդեհից առաջ պայթյուն է տեղի ունեցել, ինչից հետո 12 հարկանի հյուրանոցը կրակի մեջ է հայտնվել: Թուրքական «Sondakika» լրատվական կայքի տեղեկացմամբ` դեպքի վայր են մեկնել մեծ թվով շտապ օգնության և հրշեջ […]

Մահվան ելքով վրաերթ` Մյասնիկյան պողոտայում

Հունվարի 11-ին, ժամը 07.40-ին, «Ջիպ Չերոկի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Մյասնիկյան պողոտայի թիվ 5 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 1950 թ. ծնված Վարսենիկ Մովսիսյանին, ով տեղում մահացել է: Այս մասին տեղեկացնում է ոստիկանության լրատվական ծառայությունը: Կատարվում է քննություն:  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի