16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Ստամբուլի հայկական Թարգմանչաց վարժարանի տարածքում պայթյուն է որոտացել

Ստամբուլի Օրթաքյոյ թաղամասի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու և հայկական Թարգմանչաց վարժարանի տարածքում հունվարի 13-ի առավոտյան պայթյուն է որոտացել: Թուրքական «Habertürk» լրատվական ծառայությունը տեղեկացնում է, պայթյունը տեղի է ունեցել տարածքում գտնվող կոյուղու դիտահորում, ինչի հետևանքով դիտահորի՝ շուրջ 60կգ կշռող  կափարիչը օդ է նետվել, գրում է Ermenihaber.am-ը:

Պայթյունի հետևանքով զոհեր կամ վիրավորներ չկան, բայց բնակիչների շրջանում սարսափ և խուճապ է առաջացել: Դեպքի վայր են կանչվել ոստիկանության, ինչպես նաև Ստամբուլի ջրամատակարարման և գազամատակարարման ծառայությունների աշխատակիցները:

Վերջիններիս կատարած հետազոթույունների արդյունքնում առաջ է քաշվել այն վարկածը, որ պայթյունի պատճառ կարող էր լինել կոյուղում մեթան գազի կուտակումը: Դեպքի առթիվ ոստիկանությունում հետաքննություն է սկսվել:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ