05 Ապրիլի, Կիրակի, 2026
KFC

Սարսափելի պատահար․ 3 հոգի հայտնվել են մետրոյի գնացքի տակ /վիդեո/

Սարսափելի միջադեպ է տեղի ունեցել Մոսկվայի մետրոյի կայարաններից մեկում։ Կինը ուշաթափվել է ու ընկել ռելսերի վրա։ Երկու տղամարդ նետվել են՝ նրան փրկելու եւ իրենք էլ հայտնվել են գնացքի անիվների տակ։

Բարեբախտաբար, նրանք հասցրել են թե իրենք պառկել ռելսերի արանքում, թե կնոջը այնպես պառկեցնել, որ ողջ են մնացել, գնացքն անցել է նրանց վրայով։ Տղամարդկանցից մեկը ոստիկան Արտյոմ Կորոլյուկն է։

«Մտածելու ժամանակ չկար, պետք էր մի բան անել։ Փորձեցինք բարձրացնել նրան, չկարողացանք։ Տեսանք, որ գնացքը մոտենում է, նրան փորի վրա պառկեցիրնք ու մենք էլ պառկեցինք։ Բարեբախտաբար, հասցրինք»,- պատմել է նա։

Իսկ ուշագնաց եղած աղջիկը այդ ամենի մասին իմացել է միայն հիվանդանոցում, ողջ ընթացքում նա գիտակցության մեջ չի եղել։

Սարսափելի միջադեպի կադրերը հայտնվել են համացանում։

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ