19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Աջափնյակում երեկ հնչած կրակրոցների դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ հունվարի 26-ին հնչած կրակոցների դեպքի առթիվ: 2016թ. հունվարի 26-ին բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ աջ ազդրի և հետույքի շրջանում հրազենային վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 1969թ. ծնված Ա.Թորոյանը և 1980թ. ծնված Ս.Գրիգորյանը: Կրակոցների հետևանքով վերջիններիս պատճառվել են չթափանցող մարմնական վնասվածքներ: Այս մասին հայտնում է քննչական կոմիտեի լրատվական ծառայությունը:

Դեպքի առթիվ Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով:

Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու ուղղությամբ։

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ