19 Մայիսի, Երկուշաբթի, 2025
KFC

ԱՄՆ-ում հզոր ձնամրրիկի պատճառով 8 մարդ է մահացել

Ամերիկայի Միացյալ Նահանգների Արևելյան ափին ձյան առատ տեղումների հետևանքով 8 հոգի է մահացել, գրում է lifenews.ru-ն։

ԱՄՆ քաղաքացիները զոհվել են վատ եղանակային պայմանների և ճանապարհներին առաջացած մերկասառույցի հետևանքով տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարներից:

Միացյալ Նահանգների Արևելյան ափի արդեն 11 նահանգում հայտարարվել է արտակարգ դրություն: Հունվարի 22-ին և 23-ին չեղյալ են հայտարարվել ինքնաթիռների ավելի քան 7100 չվերթներ: Հյուսիսային Կարոլինայում և մայրաքաղաք Վաշինգտոնում օրվա երկրորդ կեսից փակված են խոշոր օդանավակայանները: Մայրաքաղաքում մինչև հունվարի 25-ը դադարեցվել է հասարակական տրանսպորտի շարժը: Ձյան մաքրման աշխատանքներին մասնակցում են հազարավոր մեքենաներ: Առատ տեղումների հետևանքով Վիրջինիայում գրանցվել է ավելի քան 900 ճանապարհատրանսպորտային պատահար:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ