16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Երևանում տղամարդ են առևանգել՝ պարտքը չվերադարձնելու պատճառով

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ մի խումբ անձանց կողմից քաղաքացուն առևանգելու դեպքի առթիվ:

2016 թվականի հունվարի 18-ին ահազանգ է ստացվել, որ հունվարի 17-ին առևանգել են 38-ամյա մի տղամարդու՝ պարտքը չվերադարձնելու համար։

Նախնական տվյալներով՝ 2016թ. հունվարի 17-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում,  38-ամյա տղամարդը Սասունցի Դավիթ փողոցում հանդիպել է պարտքատիրոջը, ով եղել է մի քանի այլ անձանց հետ։ Վերջիններս տղամարդու կամքին հակառակ, բռնություն գործադրելով, նրան նստեցրել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան և առևանգել՝  նրան տեղափոխելով Երևան քաղաքի Նոր-Արեշում գտնվող մի ավտոտնակ, որտեղ պահել են մինչեւ հունվարի 18-ը, ապա՝ ազատ արձակել:

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով։

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։

Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին՝ հայտնաբերել և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնել առերևույթ հանցագործություն կատարած անձանց։

Նախաքննությամբ  պարզված փաստական այլ տվյալների մասին հավելյալ այլ տեղեկություններ նախաքննության այս փուլում հրապարակման ենթակա չեն։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ