26 Օգոստոսի, Երեքշաբթի, 2025
KFC

ՊԱՏԱՀԱՐ

Խոշոր ավտովթար Երեւանում. կան զոհեր /ֆոտո/

Մայիսի 10-ին, ժամը 00.12-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայում՝ «Մուլտի Լիոնե գազալցակայանի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՃԿԱԿ օպերատիվ խումբը և ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ բախվել են «Volkswagen Bora» մակնիշի 34 NL 167 (վարորդ՝ 1983 թ. ծնված […]

Ողբերգական վթարի հետեւանքով 9 հոգի է մահացել․ 5-ը երեխաներ են

Ողբերգական հրդեհ է տեղի ունեցել ՌԴ-ում՝ Սուխոյ Լոգ քաղաքում։ Հրդեհվել է տեղի առանձնատներից մեկը։ Տանը 10 հոգի է գտնվել հրդեհի պահին, որոնցից 9-ը մահացել է։ Նրանցից հինգը երեխաներ են։ Փրկվել հաջողվել է մի տղամարդու, ով ցած է նետվել պատուհանից, նա բազմաթիվ վնասվածքներով գտնվում է հիվանդանոցում։ Նշվում է, որ մահացած երեխաներից ամենամեծը 8 տարեկան էր, փոքրը՝ […]

Փրկարարները գետում դի են հայտնաբերել

Մայիսի 6-ին` ժամը 21.58-ին, տեղեկություն է ստացվել, որ Քաջարան-Կապան ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում քաղաքացի է ընկել գետը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և մարզային ՃԿԿ օպերատիվ խումբը: Ժամը 23.08-ից Քաջարան քաղաքի ուղղությամբ՝ Ողջի գետի երկայնքով, որոնողական աշխատանքներ են իրականացրել փրկարարները (մոտ 30 կմ Քաջարան-Կապան): Որոնողական աշխատանքներին մասնակցել են Քաջարանի […]

Գերեզմանատան մոտակա ջրանցքում հայտնաբերվել է դի

Մայիսի 6-ին, ժամը 11.03-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Ակնաշեն գյուղի գերեզմանատան հարակից ոռոգման ջրանցքում հայտնաբերվել է քաղաքացու դի. դին դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից։ Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները ջրից դուրս են բերել Վ. Գ.-ի (ծնվ.1966թ.) դին:

Դեռահաս տղան ու աղջիկը ցած են նետվել տանիքից /ֆոտո/

Արտյոմն ու Լիզան միասին ցած են նետվել 6 հարկանի շենքի տանիքից՝ իրար ձեռք բռնած։ Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Նոր Ուրենգոյում 15-ամյա Արտյոմն ու 15-ամյա Լիզան ջնջել են սոցկայքերի իրենց էջերը, այրել իրենց բջջային հեռախոսներն ու ցած նետվել շենքի տանիքից։ Սկզբում ոստիկանները կարծում էին, որ դեռահասներն ինքնասպան են եղել դժբախտ սիրո պատճառով, սակայն նրանց […]

Տարածաշրջանում երկու երկրաշարժ է գրանցվել

Ս.թ. ապրիլի 28-ից մինչև մայիսի 4-ն ընկած ժամանակահատվածում ՍՊԾ դիտացանցը Հայաստանի Հանրապետության տարածքում 3 բալ և ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցել: Տարածաշրջանում. 3 բալ և ավելի ուժգնությամբ գրանցվել է 2 երկրաշարժ: Ապրիլի 28-ին 4-5 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 3.4) երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայում՝ Բիթլիս քաղաքից 4 կմ դեպի հյուսիս-արևմուտք, իսկ ժամեր անց հետևել է 4 […]

Հայտնաբերվել է 2 զինծառայողի դի

03.05.2016թ.՝ ժամը 00:20-ի սահմաններում, N զորամասում հայտնաբերվել են ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Իգոր Հակոբյանի և Կորյուն Հարությունյանի դիերը: Արտաքին զննությամբ հրազենային, բեկորային վնասվածքներ, բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով կատարվում են անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։

Նրանք ապրում են ծովի հատակում. A320-ի կործանումից 10 տարի անց /վիդեո/

Տասը տարի առաջ այս օրը հայ հասարակությունն ցնցվեց ողբերգական լուրով, երբ հայտարարվեց, որ «Արմավիա» ավիաընկերության կողմից սպասարկվող թիվ 967 Երևանից դեպի Սոչի կատարվող չվերթն ավարտվեց դժբախտ պատահարով: Պաշտոնական հաղորդագրության համաձայն,   Airbus A320 ինքնաթիռը Սոչիի օդանավակայանի առաջին մոտեցումից հետո, երբ փորձել է երկրորդ շրջան գնալ, ընկել է Սեւ ծովը։ Զոհվեցին ինքնաթիռի բոլոր 105 ուղևորներն եւ անձնակազմի […]

Դեռահասը կրակել է ինքն իրեն՝ փորձելով սելֆի անել

15-ամյա Ռամանդիկ Սինգախը քրոջ հետ Հնդկաստանից փորձել են սելֆի անել հոր զենքով։ Արդյունքում դեղառահասը շփոթվել է ու նկարելու կոճակին սեղմելու փոխարեն սեղմել է ատրճանակին ու կրակել ինքն իրեն։ Հարեւանները ականատես են եղել այդ ամենին, նրանք շտապօգնություն են կանչել, սակայն արդյունքում տղան մահացել է։

Վարդենիսում վթարից տուժած 2-ամյա երեխան ստացել էր գլխուղեղի ցնցում. վիճակը գնահատվում է բավարար

Մայիսի 1-ի լույս 2-ի գիշերը՝ ռեանիմոբիլով և մասնագետների ուղեկցությամբ, «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն է տեղափոխվել Ծովակ գյուղի մոտակայքում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տուժած 2014թ. ուղևորը: Երեխայի մոտ առկա է աջ ազդրի կոտրվածք` տեղաշարժով: Ստացել էր նաև գլխուղեղի ցնցում: Փոքրիկը բժիշկների ջանքերի շնորհիվ դուրս է եկել շոկային վիճակից: Այժմ գտնվում է կենտրոնի մանկական վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքում: Վիճակը գնահատվում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի