09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

ՊԱՏԱՀԱՐ

Դժվարանցանելի է դարձել երթևեկությունը Դիլիջան-Իջևան ճանապարհահատվածում

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ մայիսի 26-ին` ժամը 22:30-ի սահմաններում, հորդառատ անձրևների հետևանքով հարակից սարից բերվածքները լցվել են Դիլիջան-Իջևան միջպետական ավտոճանապարհի 107-109-րդ կմ հատվածի վրա (Հաղարծին գյուղի տարածքում): ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից տեղեկացնում են , որ ճանապարհն այս պահին մի փոքր դժվարանցանելի է: Դիլիջանի ճանապարհաշինական ընկերության աշխատակիցները «Հաղարծին» ՓԲ ընկերության տնօրեն […]

Ջրատարում կնոջ դի է հայտնաբերվել

Արմավիրի մարզում այսօր 10:30-ի սահմաններում ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ Աղավնատուն գյուղի վարչական տարածքում գտնվող Ստորին Հրազդանի 3ա ճյուղ կոչվող ջրանցքում կնոջ դի կա: Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չկան:

Վնասը և կորուստներն ավելին են, քան մեր ստացել ստացած ահազանգերը.Հովհաննես Խանգելդյան

«Մայիսի 23-ին տեղի ունեցած ուժգին քամու հետևանքով եղել են բազմաթիվ ավերածություններ, այդ օրը գրանցվել է 575 ահազանգ՝ տարածքներում և ենթակառուցվածքների վնասվելու ու տուժելու կապակցությամբ»,-այս մասին, այսօր «Հենարան» մամուլի ակումբում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց  ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ, գնդապետ Հովհաննես Խանգելդյանը: «Վնասը և կորուստներն ավելին են, քան մեր ստացել ստացած ահազանգերը։ Մեր քաղաքացիներն […]

Երեւանում քաղաքացի է այրվել /ֆոտո/

Արտակարգ իրավիճակների նախարարություն մայիսի 26-ին՝ ժամը 00.43-ին, տեղեկություն է ստացվել, որ Երևանի Բաշինջաղյան փողոցի թիվ 180 շենքի մոտ քաղաքացի է այրվում: Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Բաշինջաղյան փողոցի թիվ 184 շենքի մոտակայքում այրվել է անձը չպարզված քաղաքացի: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի […]

Վանում զինվորներ տեղափոխող մեքենա է պայթեցվել

Թուրքիայի Վան և Աղրը նահանգների Չալդըրան և Դողուբայազըթ (պատմ. Բայազետ) շրջանները կապող մայրուղու վրա  պայթել է «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալների կողմից տեղադրված պայթուցիկ: Ըստ թուրքական  «Habergazetesi» թերթի կայքի` այդ ժամանակ մայրուղիով անցնելիս է եղել զինվորներ տեղափոխող  մեքենա: Պայթյունի հետևանքով սպանվել է 6 թուրք զինվոր, 2-ը՝ վիրավորվել: Դեպքը տեղի է ունեցել մայրուղու 60-րդ կմ վրա՝ […]

Ընտանիքը երեխաների հետ ցած է նետվել պատշգամբից՝ հրդեհից փրկվելու համար /վիդեո/

ՌԴ Ստրունինո քաղաքի բնակելի շենքերից մեկում հրդեհ է սկսվել։ Այն միանգամից տարածվել է 4-րդ հարկում, եւ մի հարկ վերեւում ապրող ընտանիքը հնարավորություն չի ունեցել փախչելու։ Արդյունքում Ամուսինները, երկու մանկահասակ երեխաների հետ, ստիպված ցած են նետվել 5-րդ հարկի պատշգաբից՝ հրդեհից փրկվելու համար։ Հարեւանները սավան են պահել շենքի տակ։ Նախ ցած են նետել 11 ամսական փոքրիկին, ապա […]

Մոսկվայում երիտասարդ աղջիկը ցած է ընկել պատշգամբից /վիդեո/

Այսօր առավոտյան Մոսկվայի շենքերից մեկի 8-րդ հարկում գտնվող բնակարաններից մեկի պատշգամբից 26-ամյա աղջիկ է ընկել ցած։ Ականատեսը նկարահանել է աղջկա ընկնելը, ինչը հրապարակել են ռուսական զլմ-ները։ Նշվում է, որ աղջիկը ցանկացել է բռնվել, սակայն չի կարողացել ու ընկել է։ Նա բազմաթիվ վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Նշվում է նաեւ, որ միջադեպից օրեր առաջ աղջիկը ընդհատել էր […]

Երեւանը՝ փոթորիկից հետո․ Ռուսական առաջին ալիքի անդրադարձը /վիդեո/

Ռուսական առաջին ալիքն անդրադարձել է երեկ Երեւանում տեղի ունեցած փոթորիկին։ Քամու ուժգնությունը հասնում էր վայրկյանում 28 մետր բարձրության։ Հիմա քաղաքի փողոցները այնպիսի տեսք ունեն, ասես պատերազմ է եղել։ Ծռված ավտոտնակներ, վնասված մեքենաներ, կոտրված ծառեր, անգամ մարդիկ են վնասվել։    

Վնասվել է քննչական կոմիտեի շենքը

Երևանում տեղի ունեցած ուժեղ քամու հետևանքով վնաս է պատճառվել նաև ՀՀ քննչական կոմիտեի վարչական շենքին։ Մասնավորապես պոկվել են շենքի հյուսիս-արևմտյան կողմի արտաքին երեսպատման թիթեղների մի մասը։ Կատարվածի մասին ահազանգվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն։ Արդեն իսկ ձեռնարկվում են տեղային վերականգնողական աշխատանքներ։

ԱԻՆ-ը քամու հետևանքների մասին /ֆոտո/

Մայիսի 23-ին` ժամը 15:00-15:20-ի սահմաններում Արմավիրի մարզում գրանցվել է ուժեղ քամի` 23մ/վ, Աշտարակում՝ 13-20մ/վ, Երևանում՝ 8-20մ/վ արագությամբ: Ըստ կանխատեսումների` քամին հնարավոր է շարունակվի ևս 2 ժամ: Այս պահի դրությամբ` ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման  ազգային կենտրոնում ուժեղ քամու հետ կապված ահազանգերի թիվն անցնում է 40-ից: Առկա են տանիքից պոկված թիթեղներ, կոտրված ու արմատախիլ ծառեր, որոնց արդյունքում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

Ամենաընթերցված