26 Օգոստոսի, Երեքշաբթի, 2025
KFC

ՊԱՏԱՀԱՐ

Գայլերը 59 ոչխար են հոշոտել.արտառոց դեպք Սարամեջում

Լոռու մարզի Սարամեջ գյուղում այսօր գիշերը գայլերը 59 ոչխար են հոշոտել: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց  Սարամեջի գյուղապետ Հայկ Հովհաննիսյանը: «Ոչխարները հիմնականում մի ընտանիքի են պատկանել, միայն 4-5 հատը տարբեր մարդկանց»,- տեղեկացրեց համայնքի ղեկավարը: «Խորեն Պողոսյանի ընտանիքը միայն դրանով է ապրում: Ընտանքիով միայն դրանով են զբաղված»,- նշեց գյուղապետը: Համայնքի ղեկավարի փոխանցմամբ՝ գյուղացիները 2 միլիոն դրամի […]

Թուրքիայում երեխաներով լի ավտոբուսն ընկել է ձորը․ 14 զոհ կա /ֆոտո, վիդեո/

Թուրքիայում երեխաներով լի ավտոբուսը գլորվել է ձորը, ինչի արդյունքում 14 հոգի մահացել է, կա 24 վիրավոր։ Ինչպես հայտնում է թուրքական Hurriyet-ը, զոհերից 6-ը երեխաներ են՝ 3 տղա եւ 3 աղջիկ, մյուսները՝ չափահասներ են։ Ավտոբուսում դպրոցականներ են եղել՝ ուղեկցողների հետ, նրանք էքսկուրսիայից էին վերադառնում։ Վթարի պատճառը դեռ հայտնի չէ, նախնական տեղեկություններով՝ վարորդը չի կարողացել պահել մեքենայի […]

Հրդեհ Վանաձորում

Հունիսի 5-ին, ժամը 22.54-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Մոսկովյան փողոցի թիվ 66 շենքի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել. ներսում բնակիչը գտնվում է ոչ սթափ վիճակում: Դեպքի վայր Է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները Է. Ա.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային.ով հոսպիտալացվել է Վանաձորի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: […]

Ռոք փառատոնի ժամանակ 42 մարդ շանթահարվել է

Գերմանիայում առնվազն 42 մարդ է տուժել ուրբաթ երեկոյան Rock am Ring ռոք փառատոնի ժամանակ կայծակի հարվածից: Տուժածներից մեկին հոսպիտալացրել են: Կայծակի պատճառով ռոք համերգի անցկացումը դադարեցվել է մոտ կես ժամով: Ընդգծենք՝  Rock am Ring փառատոնն անցկացվում է հունիսի 3-5-ը Մենդիգ քաղաքում: Ավելի վաղ հայտնել էինք, որ Փարիզում կայծակի հարվածից երեխաներ էին տուժել:

Մյասնիկյան պողոտայում կին վարորդը վրաերթի է ենթարկել ճանշինի աշխատակցին

Երեւանի Մյասնիկյան պողոտայում այսօր՝ հունիսի 4-ին, տեղի է ունեցել վրաերթ: 58-ամյա կին վարորդն  իր վարած Toyota մակնիշի մեքենայով վրաերթի է ենթարկել ճանապարհին վերանորոգման աշխատանքներ կատարող ՃՇՇ աշխատակցին: 65-ամյա Լավրենտ Հ.-ն «Շտապօգնության» մեքենայով տեղափոխվել է Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Փարիզն անցնում է ջրի տակ, իշխանությունները տարհանում են Լուվրի արժեքավոր նմուշները /վիդեո/

Փարիզում ջրհեղեղները չեն դադարում արդեն երեք օր։ Ֆրանսիայի մայրաքաղաքը հեղեղում է Սենայի ջուրը, գետի հունը շարունակում է բարձրանալ։ Տիրող իրավիճակի պատճառով քաղաքի կենտրոնում դադարեցվել է մետրոյի աշխատանքը, տարհանվում են Լուվրի արժեքավոր նմուշները։ Ջրհեղեղների արդյունքում արդեն 3 զոհ կա։

Պայթյուն Վանաձորում

ԱԻՆ-ում այսօր՝ հունիսի 4-ին, ժամը 01.02-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Վարդանանց 11 հասցեում գտնվող շենքի տանիքում տեղի է ունեցել պայթյուն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը եւ ոստիկանության աշխատակիցները: Պայթյունի հետեւանքով կոտրվել են շենքի մուտքի դռան ապակիները եւ կախովի առաստաղը՝ մասնակի: Բարեբախտաբար,  զոհեր եւ վիրավորներ […]

Հրդեհ «Տաշիր» առեւտրի կենտրոնում /ֆոտո/

Երեւանի «Տաշիր» առեւտրի կենտրոնում հրդեհ է բռնկվել: ԱԻՆ-ը ժամը 15.00-ին ահազանգ է ստացել, որ hրդեհ է բռնկվել Երեւանի «Տաշիր» առեւտրի կենտրոնի երրորդ հարկում: Դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, ինչպես նաև ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը: Հրդեհը մարվել է 15.20-ին: 3-5-րդ հարկերի մալուխների հորանում այրվել է մոտ 17 […]

ԼՂՀ ՊԲ զորամասերից մեկում զինծառայող է մահացել

Հունիսի 2-ին` ժամը 09:15-ի սահմաններում, ԼՂՀ ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1997թ. ծնված Խորեն Դերենիկի Հարությունյանը: Այս մասին հայտնում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից։ Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: «ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած […]

Սարսափելի իրավիճակ Գերմանիայում․ կան զոհեր /ֆոտո, վիդեո/

Գերմանիայում՝ Բավարիայի շրջանում, սարսափելի ջրհեղեղների արդյունքում առնվազն 3 հոգի է մահացել։ Ջրհեղեղներն այնքան ուժեղ են, որ մարդիկ չեն կարողանում տնից դուրս գալ, փողոցները գետերի են վերածվել։ Այս պահի դրությամբ՝ այլ զոհերի, վիրավորների կամ անհետ կորածների մասին չի հաղորդվում։ Հեղեղների արդյունքում ավելի քան 9 հազար ընտանիք մնացել է առանց էլեկտրաէներգիայի։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի