26 Օգոստոսի, Երեքշաբթի, 2025
KFC

ՊԱՏԱՀԱՐ

ԱԻՆ-ը քամու հետևանքների մասին /ֆոտո/

Մայիսի 23-ին` ժամը 15:00-15:20-ի սահմաններում Արմավիրի մարզում գրանցվել է ուժեղ քամի` 23մ/վ, Աշտարակում՝ 13-20մ/վ, Երևանում՝ 8-20մ/վ արագությամբ: Ըստ կանխատեսումների` քամին հնարավոր է շարունակվի ևս 2 ժամ: Այս պահի դրությամբ` ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման  ազգային կենտրոնում ուժեղ քամու հետ կապված ահազանգերի թիվն անցնում է 40-ից: Առկա են տանիքից պոկված թիթեղներ, կոտրված ու արմատախիլ ծառեր, որոնց արդյունքում […]

Այս պահին բազմաթիվ փրկարարական խմբեր են աշխատում

ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնից տեղեկացնում են , որ ժամը 15:00-16:00 ընկած ժամանակահատվածում գրանցված ուժեղ քամուց հսկայական վնասներ է հասցվել մայրաքաղաք Երեւանին եւ այս պահին վնասների մասին տեղեկությունները դեռեւս ճշտվում են: «Ահազանգերը շատ-շատ են: Բազմաթիվ փրկարարական խմբեր են աշխատում այս պահին: Վնասների մասին կտեղեկացնենք ավելի ուշ»,- հայտնեցին կենտրոնից:

Հանրակացարանում հրդեհի հետեւանքով 17 աշակերտուհի է մահացել /ֆոտո/

Ողբերգական միջադեպ է տեղի ունեցել Թայլանդում։ Տեղի մասնավոր դպրոցներից մեկի հանրակացարանում հրդեհ է բռնկվել, ինչի հետեւանքով 17 աշակերտուհի է մահացել։ Նշվում է, որ եւս երկու աշակերտուհի անհետ կորած են համարվում, իսկ 5-ը տեղափոխվել է հիվանդանոց։ Նշվում է նաեւ, որ հանրակացարանում ապրել են 3-ից 13 տարեկան աղջիկներ։

Ողբերգական ավտովթար Գյումրիում․ կա զոհ եւ վիրավորներ

Մայիսի 23-ին, ժամը 01.13-ին ահազանգ է ստացվել այն մասին, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Երևանյան խճուղում «Ֆորդ տրանզիտ» մարդատար միկրոավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և հարվածել սյանը, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռևս չբացահայտված հանգամանքներում «Ֆորդ տրանզիտ» մակնիշի 20 SU 334 պետհամարանիշով մարդատար ավտոմեքենան դուրս է […]

Շոկ. օդաչուները քնել են թռիչքի ժամանակ

Նախօրեին Փարիզից Քուվեյթ թռչող ինքնաթիռի օդաչուները թռիչքի ժամանակ քնել են ինքնաթիռի ղեկին։ Երբ Boeing 737-ը դադարել է պատասխանել Իտալիայի եւ Հունաստանի դիսպետչերներին, նրանք անհանգստացել են, որ ինքնաթիռում, հնարավոր է, ահաբեկչություն է տեղի ունեցել։ Օդ են բարձրացել երկու F-16 կործանիչներ Հունաստանից։ Երբ օդանավի ուղեւորները տեսել են, որ իրենց օդանավը երկու կործանիչ է ուղեկցում, տեղեկացրել են բորտ-ուղեկցորդներին։ […]

Երեւանում կրակել են 24-ամյա երիտասարդի գլխին

Երևանում մայիսի 20-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում 1-03 շտապօգնության հերթապահ խումբը` Աստղիկ բժշկական կենտրոն է տեղափոխել հրազենային վնասվածքով երիտասարդ տղայի, տեղեկացնում է Shamshyan.com–ը: Իրավապահները պարզել են, որ գլխի մասում հրազենային վնասվածք ստացած երիտասարդը Շահումյան 17 փողոցի թիվ 5 տան բնակիչ, 24-ամյա Դավիթ Թովմասյանն է, ով գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: Նրա տանը հայտնաբերվել է նաև հրազեն, […]

Ինչպես է կործանվել եգիպտական ինքնաթիռը /ֆոտո, վիդեո/

Համացանցում տեսանյութ է հայտնվել, որում, ամենայն հավանականությամբ, եգիպտական Аirbus А320 ինքնաթիռի թռիչքի վերջին պահերն են։ Հիշեցնենք, որ Փարիզից Եգիպտոս թռչող ինքնաթիռը ծովն էր ընկել, ինչի արդյունքում ինքնաթիռում գտնվող 66 հոգին մահացել էին։ Համացանցում են հայտնվել նաեւ ինքնաթիռում գտնվող անձանցից մի քանիսի լուսանկարները, սակայն թե կոնկրետ ումը՝ հայտնի չէ։  

Ով է սպանել «Դղյակի» տիրոջը. նոր հանգամանքներ. Առավոտ

Ինչպես տեղեկացրել ենք, Գյումրու «Դղյակ» խանութի տիրոջ՝ 40-ամյա Գուրգեն Ավետիսյանի սպանության մեջ կասկածելու փաստով ձերբակալվել էր նրա մանկության ընկերը՝ 1976 թվականին ծնված Արմեն Փափազյանը, որը Շիրակի մարզի հարկային տեսչության աշխատակից է: Վերջինս պնդել էր, որ սպանությունը ինքն է կատարել, սակայն, Aravot.am-ի ոստիկանությանը մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ, գիշերը ձերբակալվել է Գյումրիի նախկին պաշտոնյաներից մեկի՝ Արտուշ Մովսիսյանի […]

Կրակոցներ Ալավերդիում. կա 1 զոհ և 1 ծայրահեղ ծանր վիրավոր

Մայիսի 19-ին, ժամը 4.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Թումանյանի բաժնում հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը Ալավերդի քաղաքի Զ.Անդրանիկ փողոցի 22 շենքի բակից «ձախ բազկի վերին հատվածի հրազենային արյունահոսող վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 1982 թ. ծնված Էդուարդ Պ.-ն: Նույն օրը, ժամը 4.35-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ կանչով մեկնած շտապօգնության խումբը Ալավերդի քաղաքի Զ.Անդրանիկի 22 […]

Ադրբեջանական ինքնաթիռ է կործանվել․ կան զոհեր

Ադրբեջանական Silkway ընկերությանը պատկանող AN-12 բեռանատար ինքնաթիռը նախօրեին կործանվել է Աֆղանստանում՝ օդ բարձրանալիս, հայտնում է  РИА Новости-ն։ Ինքնաթիռի անձնակազմի անդամներից 7-ը զոհվել են, երկուսը` ծանր վիրավորվել: Նշվում է, որ ինքնաթիռի անձնակազմից մեկը Ուզբեկստանի մեկ քաղաքացի էր, երեքը՝ Ուկրաինայի եւ հինգը՝ Ադրբեջանի։ Վերջինները բոլորը մահացել են։  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի