11 Ապրիլի, Saturday, 2026
KFC

Ողբերգական վթարի հետեւանքով 9 հոգի է մահացել․ 5-ը երեխաներ են

Ողբերգական հրդեհ է տեղի ունեցել ՌԴ-ում՝ Սուխոյ Լոգ քաղաքում։ Հրդեհվել է տեղի առանձնատներից մեկը։ Տանը 10 հոգի է գտնվել հրդեհի պահին, որոնցից 9-ը մահացել է։ Նրանցից հինգը երեխաներ են։

Փրկվել հաջողվել է մի տղամարդու, ով ցած է նետվել պատուհանից, նա բազմաթիվ վնասվածքներով գտնվում է հիվանդանոցում։ Նշվում է, որ մահացած երեխաներից ամենամեծը 8 տարեկան էր, փոքրը՝ 3։

Նախնական տվյալներով՝ հրդեհի պատճառ է դարձել կրակը վառելիս անվտանգության կանոնների խախտումը։ Կրակ ցանկացել են վառել շոգեբաղնիքում։

Հայտնի է նաեւ, որ առանձնատանը բնակվում էին երիտասարդ ամուսինները՝ իրենց երկու անչափահաս փոքրիկների հետ։ Ողբերգության օրը նրան հյուր էին եկել նրանց մտերիմները՝ իրենց անչափահաս երեխաների հետ։

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ