08 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Փրկարարները գետում դի են հայտնաբերել

Մայիսի 6-ին` ժամը 21.58-ին, տեղեկություն է ստացվել, որ Քաջարան-Կապան ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում քաղաքացի է ընկել գետը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և մարզային ՃԿԿ օպերատիվ խումբը: Ժամը 23.08-ից Քաջարան քաղաքի ուղղությամբ՝ Ողջի գետի երկայնքով, որոնողական աշխատանքներ են իրականացրել փրկարարները (մոտ 30 կմ Քաջարան-Կապան): Որոնողական աշխատանքներին մասնակցել են Քաջարանի ՈԲ օպերատիվ խումբը: Ժամը 01.15-ին մթության և եղանակային անբարենպաստ պայմաններից ելնելով՝ 1954 թ. ծնված Ս. Հ.-ի որոնողական աշխատանքները դադարեցվել են: Մայիսի 7-ին` ժամը 06.00-ին, որոնողական աշխատանքները վերսկսվել են: Դեպքի վայր են մեկնել մարզային ՃԿԿ-ի օպերատիվ խումբը, մեկ մարտական հաշվարկ և հավելյալ 10 հրշեջ-փրկարար: Ժամը 07.35-ին Քաջարան-Կապան ավտոճանապարհի մոտ 2,5 կմ-ում՝ Ողջի գետում, փրկարարները նկատել են Ս. Հ.-ի դին, որը դուրս են բերել գետից:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ