13 Հունվարի, Երկուշաբթի, 2025
KFC

ՊԱՏԱՀԱՐ

Ուղեւորի ձեռքին ռումբ է եղել․ միջազգային զլմ-ները` Երեւանում ավտոբուսի պայթյունից /վիդեո/

Նախօրեին ուշ երեկոյան Երեւանում՝ Հալաբյան փողոցում պայթել է 63 համարի ուղեւորատար ավտոբուսը, ինչի հետեւանքով զոհեր եւ վիրավորներ կան։ Պայթյունն ակտիվորեն լուսաբանվել է միջազգային լրատվամիջոցների կողմից։ Միջադեպից հետո շատ արագ ռուսական բոլոր առաջատար կայքերն անդրադարձան պայթյունին, ավելի ուշ սկսեցին տեղեկություններ հրապարակել, որ տեղի ունեցածը,  ամենայն հավանականությամբ, ահաբեկչություն է։ Մասնավորապես, ռուսական vesti.ru-ն տեղեկություն էր հրապարակել, որ ուղեւորներից մեկը […]

Քննչական կոմիտեն տեղեկացնում է

Վերջին տվյալներով` Հալաբյան փողոցում թիվ 63 երթուղուն պատկանող «Bogdan» մակնիշի 4829Տ պ/հ ավտոբուսում պայթյունի պահին գտնվել է 10 մարդ` վարորդը եւ 9 ուղեւոր, որոնցից 2-ը տեղում մահացել են, իսկ 7 -ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել բժշկական կենտրոն: Վիրավորներից մեկը` 1994 թ. ծնված Արթուր Մարգարյանը, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս է գրվել հիվանդանոցից: Այս մասին Henaran.am-ին […]

Քաղաքացիները վախեցած են. Հալաբյանը փակ է /ֆոտո/

Այս պահին  Երևանի Հալաբյան փողոցում շարունակվում են քննչական աշխատանքները: Հարակից շենքի բնակիչները վախեցած են ու պայթյունի հետ կապված տարբեր վարկածներ են շրջանառվում: Henaran.am-ի  թղթակիցն աշխատել է դեպքի վայրում: Նշենք, որ ապրիլի 25-ին, ժամը 21.51-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում՝ «Նիգ» սրճարանի մոտակայքում, ավտոբուսում պայթյուն է տեղի ունեցել, ծուխ է նկատվում, կան տուժածներ. անհրաժեշտ […]

Տուժածների կյանքին վտանգ չի սպառնում. Առողջապահության նախարարություն

«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնում ավարտվել է Հալաբյան փողոցում ավտոբուսի պայթունից տուժած 14 և 15 տարեկան պատանիների վիրահատությունը։ Նրանք ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի ուղեցությամբ տեղափոխվել են վերակենդանացման բաժանմունք։ Բժիշկները քայեր են ձեռնարկում նրանց առողջական վիճակի կայունացման ուղղությամբ։ Լրագրողների հետ զրույցում նախարարը նշել է, որ բոլոր վեց տուժածների կյանքին վտանգ չի սպառնում։ Տուժածներից հղի կնոջը և […]

Ավտոբուսի անսարքության վարկածը հերքվում է

«Բոգդան» մակնիշի ավտոբուսը պատկանում է «Քինգ դե լյուքս» կազմակերպությանը: Ավտոբուսը առավոտյան մտել է երթուղի, նորմալ աշխատել է, այս մասին հայտարարել է Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը՝ նկատելով, թե ավտոբուսի անսարքության վարկածը հերքվում է: Նկատենք, որ մինչ այս հերքվել է նաեւ ավտոբուսի գազի բալոնից պայթելու վարկածը, քանի որ փոխադրամիջոցն աշխատել է դիզվառելիքով: Ոստիկանապետ Վլադիմիր […]

Պայթյունից տուժածներից մեկը հղի է

Համաձայն նախնական տվյալների՝ Հալաբյան փողոցում քիչ առաջ տեղի ունեցած պայթյունի հետևանքով կա 6 տուժած, որոնք տեղափոխվել են «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարարության Facebook-ի էջից։ Հիշեցնենք, ապրիլի 25-ին, ժամը 21.51-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Հալաբյան փողոցի թիվ 11 շենքի մոտ ավտոբուսում տեղի է ունեցել պայթյուն. կան տուժածներ, անհրաժեշտ է օգնություն: Այս […]

Հրատապ. Երևանում մարդատար ավտոբուս է պայթել. զոհվել է երկու անձ, տուժել է` 7-ը /լրացվում է/ /վիդեո/

02:12 ՀՀ ոստիկանապետի խորհրդական Նարեկ Մալյանը Ֆեյսբուկյան իր հարթակում տվյալներ է հրապարակել՝ նշելով, որ այս պահի դրությամբ իրավապահների կողմից մատուցվող տեղեկատվությունը խիստ նախնական է, ուստի միանշանակ պնդումներ դեռևս չի կարելի անել։ «Այս պահի դրությամբ. 1 ավտոբուսը դիզ վառելիքով էր, 2 ավտոբուսը չի վառվել, տեղի է ունեցել «չոր» պայթյուն, 3 ավտոբուսը պայթել է ընթացքի մեջ, 4 վարորդը […]

Ավտովթար՝ Աշտարակ-Երևան ավտոճանապարհին

Ապրիլի 24-ին, ժամը 01.24-ին տեղեկություն է ստացվել, որ Աշտարակ-Երևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՄՃԿԿ օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Մ-1 ավտոճանապարհի Աշտարակ-Երևան հատվածի 8-րդ կմ-ին «Mercedes C180» մակնիշի 34 TA 451 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1983 թ. ծնված Ա. Մ.) դուրս է եկել ճանապարհի […]

Արարատում մեքենաներ են բախվել են. կան տուժածներ

Արարատի մարզի Սուրենավան գյուղում տեղի է ունեցել ավտովթար, որի հետեւանքով երկու վիրավոր տեղափոխվել է Արարատ ԲԿ: Ահազանգը ստացվել է ապրիլի 23-ին, ժամը 08.53-ին տեղեկություն է ստացվել, դեպքի վայր է մեկնել Արարատ քաղաքի ՀՓՋ-ի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երեւան-Երասխ հատվածի 55-րդ կմ-ին բախվել են «Chrysler Pacifica» մակնիշի  34 ZR 158 (վարորդ՝ 1972 թ. […]

Երեւանում դի է հայտնաբերվել

Արտակարգ իրավիճակների նախարարություն ապրիլի 22-ին՝ ժամը 09.04-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Արտաշիսյան փողոցի թիվ 86 շենքի մոտակայքում քաղաքացին ինքնասպանություն է գործել. անհրաժեշտ է օգնություն: Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Ըստ Shamshyan.com–ի՝ ոստիկաններն ու փրկարարները նշված շենքի բակում հայտնաբերել են 20-22 տարեկան տղայի դի, ում ինքնությունը պարզվում է:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

Ամենաընթերցված