01 Մարտի, Կիրակի, 2026
KFC

ՊԱՏԱՀԱՐ

Վիրավորների վիճակը կայուն ծանր է

Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր Արարատի մարզում դժբախտ պատահար է գրանցվել: Դեպի դիրքեր ուղևորվող «Ուրալ» զինվորական մեքենան վթարի է ենթարկվել և ընկել ձորը, նախնական տեղեկություններով` զոհվել է 1, վիրավորվել 10 հոգի: Վիրավորներին տեղափոխել են Արարատ բժշկական կենտրոն, որտեղից Henaran.am-ին տեղեկացրեցին,որ այս պահին վիրավորների վիճակը գնահատվում է թեթև և միջին ծանրության. «Երկու վիրավորների տեղափոխել են Երևան, նրանց վիճակը […]

ՊՆ «Ուրալ»-ը գլորվել է ձորը. կա 1 զոհ, 10 վիրավոր. Shamshyan.com

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քիչ առաջ ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Երասխավանի դիրքերի ճանապարհին «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան վթարի է ենթարկվել և մի քանի մետր գլորվելով հայտնվել է ձորում: 1 հոգի մահացել է, 10 հոգի ստացել են մարմնական վնասվածքներ, որոնց տեղափոխում են Արարատի հիվանդանոց: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածի անուն-ազգանունն է Վարդան Մաթևոսյան: […]

«Պառլամենտական սերունդ» ՀԿ-ն դիմել է ՀՀ Ազգային ժողովին

«Պառլամենտական սերունդ» հասարակական կազմակերպությունը զորակցություն է հայտնում Արցախի գործընկերներին եւ ժողովրդին: Արդեն երեք օր շարունակ Ադրբեջանը սանձազերծել է ռազմական արկածախնդիր արշավ՝ չխորշելով խաղաղ բնակավայրերի ռմբակոծություններից, դպրոցների թիրախավորված կրակահերթերից եւ զոհերի մարմինների հրապարակային անարգանքից: Մենք կոչ ենք անում Եվրոպական միության, Մերձավոր Արեւելքի եւ Ամերիկայի մեր պառլամենտական գործընկերներին միանալ զորակցության մեր կոչին եւ դատապարտել նավթային բռնապետության այս […]

«Ա1+»-ի լրագրողներին տեղափոխող մեքենան վթարի է ենթարկվել. /ֆոտո/ /վիդեո/

Վայոց ձորի մարզում այս պահին ձյուն է տեղում: Ճանապարհներին մերկասառույց է: Բազմաթիվ ավտոմեքենաներ այս պահին կանգնած են մայրուղում եւ չեն կարողանում տեղաշարժվել: Մերկասառույցի պատճառով՝ լրագրողներին ԼՂՀ-ից Երեւան տեղափոխող ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի գոտուց: Մանրամասները` «Ա1+»-ում

Պայթյուն Փարիզում․ կան վիրավորներ /ֆոտո/

Փարիզի կենտրոնում այսօր պայթյուն է տեղի ունեցել։ Այն տեղի է ունեցել տեղի շենքերից մեկում։ Ինչպես պարզվել է, պայթյունը տեղի է ունեցել գազի արտահոսքի հետեւանքով։ Պայթյունի հետեւանքով 5 հոգի է վիրավորվել, նրանք տեղափոխվել են հիվանդանոց։ Շենքից տարհանվել են մնացած մարդիկ, պայթյունի հետևանքով ավերվել է շենքի մի մասը:  

Իրանում երկրաշարժի հետեւանքով ավերածություններ կան

Այսօր Իրանի հարավ-արևմուտքում գտնվող Կիար քաղաքում  5.0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, որի հետևանքով բնակելի տներ են ավիրվել, գրում է IRNA գործակալությունը։ Երկրաշարժի օջախը 6 կիլոմետր խորության վրա է գտնվում: Զոհերի մասին առայժմ տվյալներ չկան, սակայն բազմաթիվ տներ ավիրվել են։ Այժմ տեղի վայրում փրկարար ծառայություններն են աշխատում։  

ՀՀ ՊՆ 29-ամյա կապիտանի կախված դին հայտնաբերվել է լոգասենյակում

Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ մարտի 29-ին, Արմավիրի մարզում տեղի ունեցած ինքնասպանության փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 16:30-ի սահմաններում Արմավիրի շտապօգնության հերթապահ խումբը ոստիկանության Արմավիրի բաժին հայտնել է, որ կանչով մեկնել է Գորկու փողոցի 5-րդ նրբանցքի թիվ 3 տուն, որտեղ հայտնաբերել են տղամարդու կախված դի: Shamshyan.com […]

Արնաշաղախ կնոջը հայտնաբերել են հարևանները

Մարտի 28-ին ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:20–ի սահմաններում անհայտ անձը ավազակային հարձակում է կատարել Արամ Խաչատրյան փողոցի 25 շենքի 19 բնակարանի բնակչուհի, 67-ամյա Նուրիցա Թանկյանի նկատմամբ: Բնակարանի տանտիրուհուն՝ 67-ամյա Նուրիցա Թ.-ին արնաշաղախ հայտնաբերել են հարեւանները:Տուժածին տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն: Ոստիկանները տան հյուրասենյակում` հատակի և բազմոցի վրա, հայտնաբերել են արյան հետքեր: Shamshyan.com-ի […]

Ուղտը փախել է գազանանոցից եւ հանգիստ շրջել քաղաքի փողոցներով /վիդեո/

Ուֆա քաղաքում օրերս բնակիչները շոկի են ենթարկվել։ Քաղաքի փողոցներով հանգիստ զբոսնել է ուղտը։ Ապշած անցորդները լուսանկարել եւ նկարահանել է կենդանուն, ով ոչ ոքի չէր անհանգստացնում, խաղաղ զբոսնում էր։ Ինչպես պարզվել է, ուղտը՝ Յաշան, փախել էր քաղաքի գազանանոց։ Կենդանուն բռնել եւ վերադարձրել են գազանանոց։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

Ամենաընթերցված