09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

ՊԱՏԱՀԱՐ

Բրյուսելի օդանավակայանի պայթյունն իրականացրել է մահապարտ-ահաբեկիչը

Բրյուսելի միջազգային օդանավակայանում այսօր տեղի ունեած պայթյուններն իրականացրել է մահապարտ-ակաբեկիչը։ Նշվում է, որ հնչած պայթյունների առաջ կրակոցներ եւ արաբերեն լեզվով գոռոցներ են լսվել։  Ավելի ուշ ոստիկանները «մահապարտական գոտիներ» են հայտնաբերել այստեղ՝ պայթուցիկ նյութերով։ Օդանավակայանում տեղի ունեցած պայթյունների հետեւանքով 17 զոհ կա, 30-ից ավելի վիրավորներ, հայտնում է НТВ.Ru-ն։ Նշենք նաեւ, որ Բրյուսելի մետրոյի երկու կայարաններում եւս […]

Բրյուսելը ցնցվում է պայթյուններից. ահաբեկչական վտանգի 4-րդ աստիճան /լրացված/

Բրյուսելի մետրոյի Մալբեկ կայարանում քիչ առաջ պայթյուն է հնչել, հայտնում է РИА Новости-ն։ Տեղի լրատվամիջոցները փոխանցում են, որ մետրոյի կայարանը փակվել է, մարդկանց տարհանում են։ Զոհերի ու վիրավորների մասին առայժմ հստակ տեղեկություններ չկան, նշվում է միայն մեկ վիրավորի մասին։ Հիշեցնենք, որ ժամեր առաջ էլ Բրյուսելի օդանավակայանում է երկու պայթյուն հնչել, ինչի հետեւանքով մոտ 17 հոգի է […]

Պայթյուններ Բրյուսելի օդանավակայանում. կան զոհեր /ֆոտո/

Ժամեր առաջ Բրյուսելի օդանավակայանում երկու պայթյուն է հնչել։ Ականատեսները պատմել են, որ պայթյուններից մեկը որոտացել է թռիչքուղուց 200 մետր հեռավորության վրա, երկրորդը՝ անմիջապես թռիչքուղում։ Դեպքի վայր են ժամանել հրշեջներն ու ոստիկանները, նախնական տվյալներով՝ 10 հոգի մահացել է, 8-20 վիրավոր կա։ Մարդկանց օդանավակայանից տարհանել են, այս պահին օդանավակայանը փակվել է, թռիչքներ չեն իրականացվում։

Հրդեհ գազալցակայանում

Մարտի 20-ին, ժամը 11.10-ին, ոստիկանության Տարոնի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Վանաձորի Նարեկացու փողոցում գտնվող գազալցակայանի գազի օդամղիչն այրվում է: Պարզվել է, որ նույն օրը, ժամը 10.50-ի սահմաններում, Նարեկացու փողոցի թիվ 67/Գ հասցեում գործող գազի օդամղիչի առանձնացված տարածքում հրդեհ բռնկվելու հետևանքով 1976 թ. ծնված Արտյոմ Մ.-ն գլխի ճակատային շրջանի, դեմքի, աջ և ձախ դաստակների 1-ին […]

Կիրակնօրյա պատարագի ժամանակ հրդեհ է բռնկվել եկեղեցում /վիդեո/

Կիրակնօրյա պատարագի ժամանակ Թբիլիսիի Սուրբ Երրորդության եկեղեցին հրդեհվել է։ Հրդեհը բռնկվել է եկեղեցու նկուղում, որտեղ տեղակայված է տպագրատունը։ Հրդեհի արդյունքում խիտ ծուխ է տարածվել, դեպքի վայր ժամանած փրկարարները մարդկանց տարհանել են։ Բարեբախտաբար, հրդեհի արդյունքում զոհեր չեն եղել։

Հալեպում Սիրիայի բանակի հայ զինծառայող է զոհվել /ֆոտո/

Իսլամիստ ահաբեկիչներին հետ մղելու գործողությունների ժամանակ սիրիական բանակի հայազգի զինծառայող է զոհվել: Այդ մասին հայտնել է Հալեպի «Գանձասար» պարբերականը։ Սիրիայի իշխանական ուժերը բախվել են  «Իսլամական պետություն» խմբավորման զինյալներիի հետ։ Բախումների ընթացքում սիրիական բանակն ունեցել է կորուստներ, որոնց թվում է հայ զինծառայող, 1994 թվականին ծնված Գևորգ Մկրտչյանը:

Երկրորդ անգամ եմ ծնվել․ ինչպես է կործանված ինքնաթիռի ուղեւորուհին հրաշքով ողջ մնացել /ֆոտո, վիդեո/

Էլվիրա Իսաեւան Դոնի Ռոստովում կործանված ինքնաթիռի միակ ուղեւորն է, ով պարզապես հրաշքով է ողջ մնացել։ 33-ամյա Էլվիրան մեկնել էր Դուբայ՝ հանգստի, սակայն թռիչքի նախորդ օրը ընկերուհու ծննդյան տոնին էր մասնակցել ու թռիչքից ուշացել էր՝ քնած էր մնացել։ Նրա անուն-ազգանունը ինքնաթիռի ուղեւորների ցանկում է, սակայն ինքնաթիռում նա չի եղել։ Էլվիրայի քույրը պատմում է, որ սարսափի մեջ […]

«Շողակաթ» հեռուստաընկերության աշխատակիցները վթարի են ենթարկվել

մարտի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 17:20-ի սահմաններրում, Երևան քաղաքի Սվաճյան փողոցի բնակիչ, 40-ամյա Նաիրի Մարգարյանը Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհի՝ Ստեփանավանի թունելի ոլորաններում, իր վարած «Toyota» մակնիշի 34 TN 085 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մի քանի մետր առաջ ընթանալով, հայտնվել ձորում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի […]

Ավտովթար Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի մոտակայքում․ կա վիրավոր

Մարտի 21-ին, ժամը 00.04-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր Նորքի 7-րդ զանգվածում` Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, տուժածը արգելափակվել է ավտոմեքենայում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՀՆՓԱԻԿ փրկարարկան ջոկատը և մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «Mercedes C180» մակնիշի 90 AU 919 պ/հ ավտոմեքենան (վարորդ՝ 1992 թ. […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

Ամենաընթերցված