26 Օգոստոսի, Երեքշաբթի, 2025
KFC

ՊԱՏԱՀԱՐ

116 ուղեւորով ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել՝ առանց առջեւի շասսիների /վիդեո/

Ղազախստանի օդանավակայանում արտակարգ վայրէջք է տեղի ունեցել։ Առանց առջեւի շասսիների՝ ինքնաթիռը կարողացել է բարեհաջող վայրէջք կատարել։ Foker-100 ինքնաթիռը, որի ներսում 116 ուղեւոր եւ անձնակազմի 5 անդամ է եղել, վթարային վայրէջքի է գնացել՝ առջեւի շասսիները չեն բացվել։ Բարեբախտաբար, օդաչուների շնորհիվ ոչ ոք չի տուժել, անգամ օդանավը նվազագույն վնասներ է կրել։  

Քամին վնասել է

Մարտի 26-ին, ժամը 08.40-ին տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Շղարշիկ գյուղում քամուց վնասվել է տան տանիք. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել ՄՃԿԿ օպերատիվ խումբը: Պարզվել է, որ ժամը 06.30-ին սահմաններում քամուց վնասվել է Շղարշիկ գյուղի տներից մեկի թիթեղյա տանիքից (100 քմ) մոտ 40 քմ հատված: Դեպքի մասին տեղեկացվել են մարզպետարանի քաղաքաշինության բաժնի, […]

Ավտովթար Աշտարակում

Մարտի 26-ին` ժամը 11.58-ին, ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի ոստիկանության շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել են ավտոմեքենաներ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:  

Վանաձորի ռեստորաններից մեկում հրդեհ է բռնկվել

Մարտի 26-ին` ժամը 10.54-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Տավուշի մարզի Իջևան քաղաքի գինու գործարանի մոտակայքում գտնվող սննդի կետում: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Երևանյան փողոցում՝ «Էլիտ» ռեստորանային համալիրի սրահում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 13.09-ին, մարվել՝ 11.38-ին: Այրվել […]

Ընկնելուց վայրկյաններ առաջ Ռոստովի ինքնաթիռում անմարդկային ճիչեր են լսվել /վիդեո/

Ռոստովի կործանված ինքնաթիռի սեւ արկղերը վերծանվել են։ Հնարավոր է, որ ինքնաթիռը սկսել է ընկնել ավտոպիլոտի անջատելու արդյունքում։ Նշվում է, որ ընկնելուց առաջ 6 վայրկյանի ընթացքում թե օդաչուների, թե ինքնաթիռի սրահից անմարդկային գոռոցներ ու ճիչեր են լսվել, հայտնում է «Россия 1»-ը։ Նշվում է, որ վայրէջքի փորձից առաջ ինքնաթիռը բարձրացել է, ապա 40 վայրկյան ավտոմատ է բարձրացել, ինչից […]

Հրդեհ Դվին հյուրանոցում

Արտակարգ իրավիճակների նախարարությունից Henaran.am-ին տեղեկացրեցին, որ որ հրդեհ է բռնկվել Երևանի Դվին հյուրանոցի առաջին հարկում: Դեպքի վայր են մեկնել ՃԿԱԿ օպերատիվ խումբը և երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 13.46-ին: Ըստ նախնական տվյալների այրվել է 10 քմ փայտյա ամրակապում. տուժածներ չկան:

8-ամյա տղային վրաերթի են ենթարկել

Մարտի 24-ին` ժամը 13.00-ի սահմաններում, «Մերսեդես Բենց E 350» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Մեղրի ճանապարհի 138-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 8-ամյա տղայի, ով  մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից։ Կատարվում է քննություն:

Քամին շրջել է ինքնաթիռը /վիդեո/

Նորիլսկի օդանավակայանում ուժեղ քամին շրջել է ինքնաթիռը։ Ուղեւորատար ինքնաթիռը կանգնած է եղել, օդանավակայանը փակ էր եղանակի պատճառով։ Միջադեպի կադրերը հայտնվել են համացանցում։ Նշվում է, որ Նորիլսկում քամին ավերածություններ է արել, մի կին է մահացել։  

Ուղեւորն ինքնաթիռում ածելիով կտրել է կոկորդը

Երեկ «Մոսկվա»-«Գրոզնի» թռիչքն իրականացնող ինքնաթիռում ուղեւորը փորձել է ինքնասպան լինել։ Չեչնիայի երիտասարդ քաղաքացին ածելիով կտրել է կոկորդը։ Տղային առաջին օգնություն են ցուցաբերել ինքնաթիռում, դադարեցրել են արյունահոսությունը, ապա վայրէջք կատարելուն պես տեղափոխել են հիվանդանոց։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Թե ինչն է եղել ինքնասպանության փորձի պատճառը, առայժմ հայտնի չէ։  

Բրյուսելում գտնվող ԱԺ պատգամավորները չեն տուժել

ՀՀ ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանը Թվիթերի իր էջում գրել է, որ Բրյուսելում գտնվող ԱԺ պատգամավորները չեն տուժել։ «Բրյուսելում ՀՀ դիվանագետները, քաղաքում գտնվող ԱԺ պատվիրակությունը չեն տուժել պայթյունների հետևանքով»,- գրել է նա։ Հիշեցնենք, որ այսօր մի շարք պայթյուններ են հնչել Բրյուսելում, ինչի հետեւանքով զոհերի թիվը հասել է 50-ի։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի