09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

ՊԱՏԱՀԱՐ

Դուբայը հայտնվել է ջրի տակ. կան զոհեր /վիդեո/

Վերջին մի քանի տարիների մեջ առաջին անգամ Արաբական Էմիրություններում այնպիսի անձրեւներ են եկել, որ Դուբայ քաղաքը բառացիորեն ջրի տակ է հայտնվել։ Քաղաքում մեքենաները բառացիորեն լողում էին։ Համաձայն տեղեկությունների՝ ուժեղ անձրեւների եւ քամու հետեւանքով կան նաեւ զոհեր, սակայն նրանց կոնկրետ թիվը չի նշվում։

Ողբերգական ավտովթար. զինծառայողներ են զոհվել

Քիչ առաջ ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 34 CC 745 համարանիշի «Opel» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Քյարքիի ոլորաններում դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 350 մետր գահավիժելով՝ հայտնվել է ձորում: Վթարի հետևանքով Արմավիրի մարզի Շենավան գյուղի բնակիչ, 30-ամյա Կարեն Կարապետյանը, Արարատի մարզի Այգեզարդ գյուղի բնակիչ, […]

Առանց անիվների ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել

Տյումենի օդանավակայանում առանց շոսսիների անիվների ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել։ Ինքնաթիռում գտնվող 146 հոգուց եւ ոչ ոք չի տուժել։ Այժմ դեպքի վայրում մասնագետները ստուգումներ են իրականացնում։ Հիշեցնենք, որ Boeing-737 ինքնաթիռը, որը Տյումենից Նոր Ուրենգոյ էր թռչում, հետ էր վերադարձել Տյումեն եւ պատրաստվում էր արտակարգ վայրէջքի։

Արտակարգ վայրէջք․ առանց շասսիի անիվների ինքնաթիռը պատրաստվում է վայրէջքի

Այս պահին Boeing-737 ինքնաթիռը, որը Տյումենից Նոր Ուրենգոյ էր թռչում, պատըրաստվում է արտակարգ վայրէջքի։ Ինքնաթիռի շասսիի գլխավոր անիվները բացակայում են, ամենայն հավանականությամբ, օդ բարձրանալիս դրանք պոկվել են։ Ինքնաթիռը ճանապարհի կեսից Տյումեն է վերադարձել, եւ այժմ պետք է վայրէջք կատարի։ Ինքնաթիռում 146 հոգի կա, որոնցից 2-ը՝ երեխաներ։ Դեպքի վայրում փրկարար ծառայություններն են հերթապահում։  

Հայտնաբերվել է դի

Մարտի 8-ին, ժամը 09.34-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Մասիս քաղաքի կայարանին հարակից խոտածածկ տարածքում հայտնաբերվել է դի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։ Դեպքի վայր են մեկնել ՃԿԱԿ ՕԽ-ն և մեկ մարտական հաշվարկ: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Խոշոր ավտովթար ԱԺ-ի դիմաց. վիրավորներից մեկը հղի կին է եղել

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մարտի 8-ին, ժամը 08.20-ին ահազանգ է ստացվել, որ Բաղրամյան պողոտայում՝ Ազգային ժողովի շենքի դիմաց, տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար: Կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ ԱԻ օպերատիվ խումբը: Պարզվել է, որ բախվել են MAN մակնիշի 680 ՏՍ 65 համարանիշի (վարորդ 61-ամյա Հովհաննես Մ.) եւ […]

Ազատության հրապարակում քաղաքացին փորձել է ինքնահրկիզվել

«Փաստինֆո»–ի տեղեկություններով՝ նախօրեին Ազատության հրապարակում ինքնասպանության փորձ է եղել, ինչը կանխվել է ոստիկանների կողմից: 38-ամյա տղամարդը փորձել է բենզինը լցնել իր վրա և ինքնահրկիզման միջոցով ինքնասպանություն գործել, սակայն դեպքի վայրում գտնվող ոստիկաններին հաջողվել է կանխել տղամարդու ինքնասպանության փորձը: Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Քաղաքապետի որդին վրաերթի է ենթարկել հետիոտին.մանրամասներ

Կոտայքի մարզում մարտի 6-ին վրաերթ է տեղի ունեցել. մարմնական վնասվածքներ ստացած կնոջը տեղափոխել են Երեւանի «Արմենիա» բժշկական կենտրոն: ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքից Henaran.am-ի թղթակցին հայտնեցին, որ վրաերթի ենթարկված կնոջ վիճակը ծանր է: Դեպքի հանգամանքները եւ կնոջ ինքնությունը պարզվում են: Նշենք, որ նախնական տվյալներով վրաերթը կատարել է Եղվարդի քաղաքապետի որդին՝ Խաչիկ Սարգսյանը: Եղվարդի քաղաքապետ Նորայր Սարգսյանի հետ այս պահին […]

Ստամբուլի ոստիկանները ռետինե գնդակներով ցրել են կանանց ցույցը /ֆոտո, վիդեո/

Երեկ Ստամբուլում, Կանանց միջազգային օրվա կապակցությամբ, կանայք դուրս են եկել ակցիայի՝ պայքարելով իրենց իրավունքների համար։ Ոստիկանները, սակայն, ցրել են ակցիան՝ կանանց նկատմամբ ռետինե փամփուշտներ օգտագործելով։ Ստամբուլի կենտրոն դուրս էին եկել հարյուրավոր ակտիվիստուհիներ՝ ձեռքներին մանուշակագույն դրոշներ, որոնք կանանց իրավունքների խորհրդանիշն են։ Սակայն ոստիկանները ցրել են ակցիան, կան մի քանի ձերբակալված կանայք։  

Տանիքից ծուխ է նկատվում

Մարտի 7-ին, ժամը 06.07-ին տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի Սիսական փողոցի թիվ 46 շենքի տան տանիքից ծուխ է նկատվում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 07.46-ին: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

Ամենաընթերցված