14 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

ՀՀ ՊՆ 29-ամյա կապիտանի կախված դին հայտնաբերվել է լոգասենյակում

Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ մարտի 29-ին, Արմավիրի մարզում տեղի ունեցած ինքնասպանության փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 16:30-ի սահմաններում Արմավիրի շտապօգնության հերթապահ խումբը ոստիկանության Արմավիրի բաժին հայտնել է, որ կանչով մեկնել է Գորկու փողոցի 5-րդ նրբանցքի թիվ 3 տուն, որտեղ հայտնաբերել են տղամարդու կախված դի:

Shamshyan.com կայքի փոխանցմամբ դեպքի մասին տեղեկությունը փոխանցվել է ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է նաև քննչական խումբը: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը հանդիսանում էր Արագածոտնի մարզի Հնաբերդ գյուղի բնակիչ, սակայն նշված հասցեում ժամանակավորապես բնակվող, 29-ամյա Մեսրոպ Ղ.-ն, ով նշված տան լոգասենյակում, ըստ նախնական տեղեկությունների, կախվելու միջոցով ինքնասպան է եղել:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վերջինս ծառայում էր ՀՀ ՊՆ N զորամասի N գումարտակի N ուսումնական վաշտի 2-րդ դասակի հրամանատար, կոչումով կապիտան էր:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ