16 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Մեր զրույցն անցավ այնպես, կարծես մենք մանկությունից ճանաչում էինք իրար. Բիձինա Իվանիշվի

Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլու առաջին պաշտոնական այցը Հայաստան եւ հանդիպումը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ շատ ջերմ է անցել: Այսօր երկու երկրների վարչապետների համատեղ ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին: Նա շեշտեց, որ բարեկամ երկրում է գտնվում եւ շնորհակալություն հայտնեց Տիգրան Սարգսյանին ջերմ ընդունելության համար: “Մեր զրույցն անցել է այնպես, կարծես մենք […]

“Ատկատի” նոր ճակատ. Չորրորդ ինքնիշխանություն

Առաջիկա ամիսներին ՀՀ կառավարության հորդորով Երեւանի քաղաքապետարանը սկսելու է ավտոկայանատեղերի բաշխման նոր կարգ սահմանել։ Ըստ “Չորրորդ ինքնիշխանություն” թերթի,  համաձայն նոր կարգի՝ ավտոկայանատեղերի վրա եւս տենդեր է հայտարարվելու։ Այսինքն՝ ավտոկայանատեղերի “շահագործելու”, ըստ այդմ՝ շահույթ են ստանալու այն անհատները կամ կազմակերպությունները, որոնք շահելու են հայտարարված տենդերը։ “Թե ինչպես եւ ովքեր են Հայաստանում տենդերի հայտարարված մրցույթներում հաղթող ճանաչվում՝ […]

Երևանում կկազմակերպվի ավտոբուսների արտադրություն

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Կառավարությունը ՀՀ ԿԱ պետգույքի կառավարման վարչությանը թույլատրել է Երևան քաղաքի Միկոյան 18 հասցեում գտնվող շարժական և անշարժ գույքը` շենքեր, կայաններ, տաղավարներ, ջրատար և կոյուղու ցանց, ամբարձիչներ և այլն, 35 տարի ժամկետով վարձակալության հանձնել ”MED A. KGmbH” ընկերությանը։ Որոշմամբ սահմանվել է, որ […]

Հայաստան-ԵՄ բարեկամական խումբը երրորդն է իր կենսունակությամբ. Արտակ Զաքարյան

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած  պատվիրակությունը բրյուսելյան այցելության ամենաառանցքային իրադարձությունը Հայաստան-ԵՄ բարեկամական խմբի հիմնադրման արարողությունն էր, որին միացան ԵԽ թվով 31 պատգամավորներ տարբեր երկրներից եւ ԵԽ-ում ներկայացված տարբեր քաղաքական ուժերից: Այս մասին այսօր լրագրողների  հետ հանդիպմանն ամփոփելով բրյուսելյան այցելության արդյունքները, ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը: Հիշեցնենք, որ ՀՀ ԱԺ նախագահ […]

ՊԵԿ-ի աշխատակիցները գործել են ոչ իրավաչափ

2010 թվականի մայիսի 4-ից ի վեր “Էլագրա” ՍՊԸ-ն չի կարողանում առեւտուր իրականացնել Տավուշի մարզի Բագրատաշեն գյուղում, չնայած այն փաստի, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից ստացել է առեւտրի իրականացման վայրի կազմակերպման գործունեության լիցենզիան։   Խնդիրն այն է, որ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի տարածքային հարկային տեսչությունը առանց պատշաճ իրավական հիմքերի մերժում է գործունեություն սկսելու մասին տրված հայտարարություններն ու հսկիչ-դրամարկղային մեքենաների` հարկային մարմնում գրանցումը եւ խոչընդոտում է վերը նշված լիցենզիայով տրվածգործունեության իրականացմանը` պատճառաբանելով,  որ “Էլագրա” ՍՊԸ-ն պարտավոր […]

“Արզնի”-ն չի պայթել. Ժողովուրդ

“Ժողովուրդ”-ի տեղեկություններով` “Արզնի” հանքային ջրերի գործարանը մի քանի օր է՝ չի աշխատում: Իսկ երեկ անհայտ անձանց կողմից կամ անհայտ հանգամանքներում պայթեցվել է “Արզնու” եւ “Պապա Կառլո” լիմոնադի գործարանի կաթսայատունը: “Արզնի” հանքային ջրերի գործարանի տնօրեն Ռուբեն Փենեսյանը մեզ հետ զրույցում պարզաբանեց. “Կաթսայատունը չի պայթել, այլ ցրտի պատճառով որոշ խողովակներ սառած են եղել, եւ հիմա ընթացիկ վերանորոգման […]

Էկոնոմիկայի նախարարի հավակնոտ նպատակը

Այսօր կայացավ Արդյունաբերության զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի առաջին նիստը: Ինչպես լրագրողներին հայտնեց ՀՀ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, խորհուրդը ստեղծվում է Գյումրու տնտեսական զարգացման հիմնադրամի բազայի վրա և 2013 թվականին նրան հատկացվելու է 500 մլն դրամ գումար:   Նախարարը խոսեց նաև նախորդ տարվա ձեռքբերումներից` նշելով, որ Հայաստանում արդյունաբերական ոլորտը նախորդ տարում ունեցավ 1 տրիլիոն դրամից ավելի աճը: ”Սա […]

Կադրային տեղաշարժեր հարկայինում

Henaran.am-ի տեղեկություններով, երեկ կադրային մի շարք փոփոխություններ են կատարվել պետական եկամուտների կոմիտեի նախագահի որոշմամբ: Մասնավորապես Երեւանի հարկային  տեսչության տարածքային բաժանմունքների պետերի տեղաշարժ է կատարվել: Կենտրոնի տարածքային բաժնի պետ Արթուր Հարությունյանը տեղափոխվել է Նոր Նորքի ՏԿ պետ, իսկ վերջինս`Դավիթ Ղալումյանը Մաշտոցի տարածքային կառույցի պետ:Կենտրոնի ՏԿ պետ է նշանակվել Էրեբունիի ՏԿ պետ Կարեն Կարապետյանը:  Տեղեկությունը ՊԵԿ լրատվության բաժնից […]

Հացի արտադրամասերը չեն աշխատել. բաց նամակ

Հարգելի պարոն Շաբոյան Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության Տնտեսական Մրցակցության Պաշտանության Պետական Հանձնաժողովը կոչված է պաշտպանելու ՀՀ-ում տարբեր ոլորտներում առկա մրցակցությունը, հետազոտել տարբեր ապրանքների գնաճի պատճառներն ու մեխանիզմերը, ցանկանում ենք դիմել Ձեզ հետեւյալ խնդիրը ուսումնասիրելու եւ պարզաբանելու խնդրանքով: Հայտնի է, որ ՀՀ-ում հունվարի 1-ից 4-ը հաց չի եղել, մասնավորապես, չեն աշխատել Հայաստանում գործող […]

Սոցապնախարարի պարզաբանումը /վիդեո/

ՀՀ կառավարությունը հաստատել է ընտանեկան նպաստի և միանվագ դրամական օգնության վճարման համար նախատեսված ֆինանսական միջոցների չափերն ըստ սոցիալական ծառայություն տրամադրող տարածքային մարմինների: Աղքատության ընտանեկան նպաստի չափը, ինչպես հայտնի է,  անփոփոխ կմնա: 2013թ պետբյուջեով ավելացում նախատեսված չի եղել: ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն այսօր կառավարության նիստի ավարտից հետո պատասխանել է լրագրողների մի քանի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի