16 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

Սերժ Սարգսյանը ծանոթանում է

Այսօր Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանն այցելեց Արարատյան տարածաշրջանային մաքսային ուսումնական կենտրոն, ծանոթացավ  մաքսային ուսումնական ծրագրերին, մաքսային ծառայողի նոր համազգեստին եւ նորաստեղծ մասնագիտացված համակարգչային լսարանին:

Ըստ հարկ վճարողների սպասարկման վարչության պետի տեղակալ Սուրեն Մելիք-Իսրայելյանի` նման ուսումնական կենտրոն կա բոլոր եվրոպական երկրներում, իսկ ԱՊՀ երկրներում Հայաստանը առաջինն է, որ ունի անհրաժեշտ սարքավորումները, որոնք կիրառվում են պրակտիկայում:

Այստեղից նախագահը կայցելի Արաբկիրի տարածքային հարկային տեսչություն: Նրան կներկայացվեն էլեկտրոնային հաշվետվություններն ու տերմինալները, հարկային պարտավորությունների հաշվառման վիճակը, հարկային հաշվառման թղթային գրիչներից էլեկտրոնայինի անցման գործընթացը: Աշխատանքային այցը նախագահը կավարտի  Քանաքեռ-Զեյթուն տարածքային հարկային տեսչության ուսումնական կենտրոնում: Նախատեսված է նաեւ հանդիպում  ՊԵԿ ղեկավար անձնակազմի հետ, ինչպես նաեւ կպարգեւատրվեն մի խումբ աշխատակիցներ: 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ