26 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Աուդիտ չեն անցել 167 խոշորները

ՀՀ ֆինանսների նախարարությունը` ի կատարումն ՀՀ վարչապետի հանձնարա­րականի, ամփոփել է  խոշոր կազմակերպությունների պարտադիր արտաքին աուդիտ անցնելու գործընթացի 2012 թվականի արդյունքները։   Համաձայն այդ տվյալների, 843 խոշոր համարվող կազմակերպություններից աուդիտի են ենթարկվել 676-ը, որից. 404 կազմակերպության տրվել է դրական կարծիք արտահայտող եզրակացություն, 256 կազմակերպություն չեն ստացել դրական կարծիք արտահայտող եզրակացություն, 16-ի ծառայությունների մատուցումը դեռևս չի ավարտվել: […]

Կունենանք ԱՊՀ-ում լավագույն գինը. գազի գնի շուրջ բանակցություններն ընթացքում են

“Գազպրոմի” հետ գազի գնի շուրջ բանակցություններն ավարտական փուլում  են: Այս մասին այսօր կառավարությունում լրագրողներին տեղեկացրեց ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը: “Կունենանք ԱՊՀ-ում լավագույն գինը”,- ասաց Ա. Մովսիսյանը, հավելելով, որ գազի գնի մասին կհայտարարվի բանակցությունների ավարտից հետո: Նախարարը հերքեց լուրերը, թե գազի գինը բարձրացել է, սակայն այն չեն ցանկանում հրապարակել նախագահական ընտրություններից առաջ:

Կյանքներիս գնով բյուջեն կլցվի…

Ստոմատոլոգներ, անշարժ գույքի առք ու վաճառքով զբաղվողներ, տուրիզի ոլորտի ներկայացուցիրներ: Բողոքողների շարքին առաջիկայում ավելանալու են նաև տաքսիստները, հատկապես նրանք, ովքեր երթևեկում են դեղին պետհամարանիշներով: “Ասեցին եկեք մտեք հարկային դաշտ, բայց դեղին համարանիշերը հանեցինք ու կրակն ընկանք”,-Henaran.am-ի հետ զրույցում  ասում է “Անհատ վարորդների իրավունքների պաշտպանություն” Հ/Կ անդամ Տիգրան Հովհաննիսյանը: “Պետությունը այսօր  հավասար հնարավորություն չի ստեղծում  բոլորի […]

Տիգրան Սարգսյանը սպառնում է հրապարակել

Վերջին 5 տարիների ընթացքում մեր համաքաղաքացիները կառավարության իրականացրած բարեփոխումների շրջանակում առաջընթաց նկատել են մի շարք ոլորտներում: Առաջին տեղում` 95.3 տոկոսի գնահատմամբ, բջջային կապի ոլորտն է եղել: Այս վիճակագրությունն այսօր կառավարության նիստում ներկայացրեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Ըստ հարցման արդյունքների` 82.4  տոկոսը 3-րդ անձի ռիսկի ապահովագրությունն է եղել` ԱՊՊԱ-ն: 65.1 տոկոսի կարծիքով էլ լուրջ ձեռքբերումներ են […]

Գարնանը տավարի միսը կթանկանա

‘’Գարնանը հենց խոտը բարձրանա, մորթը կկանգնի ու մսի գինը կտրուկ կթանկանա’’,-այսօր ‘’Հենարան’’ մամուլի ակումբում նման կանխատեսում է արել ‘’Ագրարագյուղացիական միավորում’’ ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը: Նրա խոսքով, անասնակերի պակասի հետեւանքով այսօր հանրապետությունում անասունների զանգվածային մորթ է իրականացվում եւ տավարի մսի գինն անկում է ապրել: Անասնակերի մեկ պարկը վաճառվում է 2500-3000 դրամով, ինչը, ըստ Հրաչ Բերբերյանի,  երկու […]

Իրանը ԵՄ բոլոր երկրներին զրկել է նավթից եւ գազից

Իրանը դադարեցրել է նավթ եւ գազ վաճառել ԵՄ 27 անդամ-երկրներին: Երկրի նավթի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ալի Նիկզադ Ռախբարի խոսքով` նման որոշում է ընդունվել այդ երկրների` Իրանի հանդեպ վարած թշնական քաղաքականության հետեւանքով, գրում է “Комсомольская правда”-ն: Այսինքն այս սահմանափակումները դարձան Իրանի պատասխան քայլը` ԱՄՆ-ի եւ մի շարք եվրոպական երկրների` Թեհրանի դեմ սահմանված պատժամիջոցներին:  Իրանն իր միջուկային […]

Ոնց քեֆները տալիս են, այնպես էլ հաշվում են գազը…ֆերմերները բողոքում են

 ՛՛Պետությունը պետք է շահագրգռված լինի, որ այս ճյուղը զարգանա, մենք տասներեք տարի է, մեզ կոտորում ենք, բերեցինք ինչ-որ բաներ արեցինք, մարդիկ էլի ջերմատներ կառուցեցին, բայց հիմա գազի գինը թանկացել է և անելանելի վիճակում ենք՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի ջերմատնային ասոցիացիայի նախագահ Պողոս Գևորգյանը: Նրա խոսքով՝ այս ձմռանը ջեռուցման հնարավորություն չունեցող չորս ֆերմերներ արդեն դադարեցրել […]

ԴԱՀԿ-ին արդեն վստահում են. Միհրան Պողոսյան

Այս տարի  դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը 20 տոկոսով ավել գումար է մուտքագրել պետական բյուջե: Պահանջատերերի օգտին բռնագանձվել  եւ վերականգնվել է 15,461,770,966 դրամ: Այս մասին լրագրողներին տեղեկացրեց ՀՀ գլխավոր հարկադիր  Միհրան Պողոսյանը: Վերջինիս տեղեկացմամբ` 120 պահանջատեր դիմել է իրենց իրավունքները վերականգնելու համար: Սա խոսում է այն մասին, որ ժողովրդի մոտ մեծացել է ԴԱՀԿ-ի ծառայության հանդեպ […]

Անշարժ գույքի գործակալները նախագահական նստավայրի մոտ էին

Այսօր նախագահական նստավայրի մոտ էին հավաքվել անշարժ գույքի գործակալությունների ներկայացուցիչները: Նրանք պահանջում էին վերանայել ”Արտոնագրային վճարների մասին” օրենքում հունվարի 1-ից ուժի մեջ մտած փոփոխությունները: Ըստ այդ փոփոխությունների` անշարժ գույքի գործակալություններն իրենց մեկ աշխատակցի համար պետք է վճարեն 60 հազար դրամ:  Բողոքողներն ասում են, որ իրենք չեն կարող նախապես հաշվել, թե քանի գործարք կկատարեն ամսվա ընթացքում, […]

Բացի Սերժ Սարգսյանից ո՞ր թեկնածուի հետ կաշխատեր նախարարը /վիդեո/

Արդյո՞ք Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը ծանոթ է նախագահի թեկնածուների նախընտրական ծրագրերին, մասնավորապես տնտեսությանը վերաբերվող ծրագրային դրույթներին: Եվ  բացի Սերժ Սարգսյանից ո՞ր թեկնածուների հետ կուզեր աշխատել: Արդյո՞ք նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը կա այդ ցանկում: Մանրամասները` տեսանյութում: Հիշեցնենք, որ Հրանտ Բագրատյանը հայտարարել էր, որ այս իշխանությունների հետ կաշխատի, բայց  միայն պահակ: 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի