13 Հունվարի, Երեքշաբթի, 2026
KFC

Տիգրան Սարգսյանը սպառնում է հրապարակել

Վերջին 5 տարիների ընթացքում մեր համաքաղաքացիները կառավարության իրականացրած բարեփոխումների շրջանակում առաջընթաց նկատել են մի շարք ոլորտներում:

Առաջին տեղում` 95.3 տոկոսի գնահատմամբ, բջջային կապի ոլորտն է եղել: Այս վիճակագրությունն այսօր կառավարության նիստում ներկայացրեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Ըստ հարցման արդյունքների` 82.4  տոկոսը 3-րդ անձի ռիսկի ապահովագրությունն է եղել` ԱՊՊԱ-ն: 65.1 տոկոսի կարծիքով էլ լուրջ ձեռքբերումներ են արձանագրվել կադաստրի ոլորտում:

Տիգրան Սարգսյանը տեղեկացրեց նաեւ, որ 3 տարի առաջ Հայաստանում սահմանվեց մի նորմ. խոշոր ձեռնարկություններում պարտադիր կերպով իրականացնել արտաքին աուդիտ: 2012-ի դրությամբ` 800 խոշոր ձեռնարկություններ ներկայացրել են իրենց հաշվետվությունները:

Ըստ վարչապետի` այդ հաշվետվությունները պետք է դարձնել հրապարակային, որպեսզի յուրաքանչյուրը հնարավորություն ունենա տեսնելու, թե ձեռնարկություններից որոնք են խնդիրներ ունեցել ֆինանսական հաշվետվության հետ, ինչ լուրջ բացթողումենր են արել եւ այլն: Այն ձեռնարկությունները, որոնք բացասական գնահատականի են արժանացել, կհայտնվեն ռիսկային գոտում:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ