09 Օգոստոսի, Կիրակի, 2026
KFC

Ֆինանսների նախարարությունը կքննարկի հիմնավոր առաջարկները

Այսօր ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Սուրեն Կարայանն ընդունել է անշարժ գույքի գործակալությունների ներկայացուցիչներին, ովքեր իրենց մտահոգություններն ու դժգոհություններն են հայտնել “Արտոնագրային վճարների մասին” ՀՀ օրենքում կատարված փոփոխությունների վերաբերյալ:

Համատեղ քննարկումների արդյունքում կողմերը փոխադարձ համաձայնության են եկել առ այն, որ հիմնավոր առաջարկների դեպքում ՀՀ ֆինանսների նախարարությունը կքննարկի դրանք:

Հիշեցնենք, “Արտոնագրային վճարների մասին” ՀՀ օրենքում կատարված փոփոխությունների հետ համաձայն չեն ստոմատոլոգները, “Անշարժ գույքի գործակալները”, տաքսիստները, ովքեր վերջին օրերին մի շարք բողոքի ակիցիաներով եւ սեփական առաջարկներով են հանդես եկել:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ