26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ոնց քեֆները տալիս են, այնպես էլ հաշվում են գազը…ֆերմերները բողոքում են

 ՛՛Պետությունը պետք է շահագրգռված լինի, որ այս ճյուղը զարգանա, մենք տասներեք տարի է, մեզ կոտորում ենք, բերեցինք ինչ-որ բաներ արեցինք, մարդիկ էլի ջերմատներ կառուցեցին, բայց հիմա գազի գինը թանկացել է և անելանելի վիճակում ենք՛՛,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայաստանի ջերմատնային ասոցիացիայի նախագահ Պողոս Գևորգյանը: Նրա խոսքով՝ այս ձմռանը ջեռուցման հնարավորություն չունեցող չորս ֆերմերներ արդեն դադարեցրել են իրենց ջերմոցների գործունեությունը՝ գարնանն սկսելու հույսով: Սակայն եթե գազը ավելի թանկանա, նրանք չեն կարողանա շարունակել:

՛՛Ստացվել է այնպես, որ մենք հայտնվել ենք բողոքողի դերում: Ջերմոցային տնտեսությունը հայտնվել է կատաստրոֆիկ վիճակում: Նախ անհրաժեշտ է ջեռուցում, տարիներ առաջ գազի գինը երեսունհինգ դրամ էր, մարդիկ վարկ էին վերցնում այն հույսով, որ կկարողանան վարկերը փակել, պահել իրենց ընտանիքները, սակայն չստացվեց՛՛,-հավելեց ֆերմեր Սամվել Հարությունյանը:  Վերջինս նշեց, որ շուկայում իրենք մրցակցությունից դուրս եկան, քանի որ ավելի ցածր գնով է վաճառվում Թուրքիայից ներկրված լոլիկը: Իսկ գազի թանկացմանը զուգահեռ ստիպված են նորից վարկեր վերցնել, նոր պարտքեր կուտակել ջերմոցների ջերմությունն ապահովելու համար:

՛՛Արարատյան դաշտավայրում ջերմոցային տնտեսությունը հայտնվեց կատաստրոֆիկ վիճակում, գալիս է նույն ութսունականները, երբ նորից վերացվում են ջերմոցային տնտեսությունները՛՛,-ընդգծեց Հարությունյանը:

 ՛՛Ոնց քեֆները տալիս են, այնպես էլ հաշվում են գազը, մենք իրավական երկիր ենք կառուցել, ՛՛Չարի վերջն՛՛ ու ՛՛Տերն  ու ծառան՛՛ վերացել են՛՛,-եզրափակեցին ֆերմերները:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ