14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Ձկնաբույծները երեք խնդիր ունեն

 “Հայ ձկնաբույծների միավորում” ՀԿ գործադիր տնօրեն Արթուր Աթոյանը խոսելով ոլորտի խնդիրների մասին հատկապես առանձնացրեց հողի նշանակության փոփոխությունը, ջրօգտագործման ժամկետն ու  արտահանումը: Սակայն հարցերից հարցը` հողի նշանակությունը փոխելու խնդիրն է: “Հարցը դեռեւս լուծում չի ստացել:Ես բազմիցս հիմնավորումներ եմ տվել, որ այդ գումարը չկա ձկնաբույծի ձեռքում, որ կարողանա նշանակությունը փոխել ու վճարել կադաստրային արժեքի տարբերությունը: Ամեն մի համայնքում կադաստրային արժեքը տարբեր է՝ սկսած 520 դրամից մինչեւ 1950 դրամ յուրաքանչյուր քմ-ի համար: Մեկ հեկտարի համար դա արդեն հսկայական գումար է կազմում”,- ասաց նա:

Խնդիր կա բնապահպանության նախարարության հետ: Ջրօգատգործման ժամկետը 3 տարի է, իսկ այժմ էլ ավելացել են մի շարք փաստաթղթեր, որոնց համար կարիք կա մասնագետի խորհրդակցության, որի գումաները նույնպես ձկնաբույծները չունեն:

Իսկ արտահանման հարցերին պետք է աջակցի պետությունը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ