19 Մայիսի, Երկուշաբթի, 2025
KFC

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Թեղուտի հանքում էկոլոգիական հանցագործություն է տեղի ունենում, եւ ի՞նչ, պետությունն ի՞նչ արեց. բնապահպան /տեսանյութ/

Այսօր՝ սեպտեմբերի 13-ին «Հենարան» մամուլի ակումբում բնապահպաններ Ինգա Զարաֆյանը եւ Քնարիկ Հովհաննիսյանն անդրադարձան Ամուլսարի շահագործման հետ կապված ՀՀ վարչապետի հայտարարությանը: Բանախոսները մատնանշեցին Ամուլսարի շահագործման դեպքում բնապահպանական խնդիրներն ու հնարավոր վտանգները, որոնք անդառնալի կլինեն: Մանսագետների խոսքով՝ Ամուլսարի շահագործումը ռադիոակտիվ ազդեցության բարձացման մեծ ռիսկեր ունի,եւ այս հարցին որեւէ մեկը չի պատասխանում:  https://www.youtube.com/watch?v=xo75On1mSr0 Մանրամասները՝ տեսանյութում: 

«Հյուսիս-Հարավ»-ի գործով որպես մեղադրյալ ներգրավված Լյովա Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց ընտրվեց կալանավորումը. ՔԿ

«Հյուսիս-Հարավ»-ի գործով որպես մեղադրյալ ներգրավված Լյովա Սարգսյանի նկատմամբ դատարանը որպես խափանման միջոց ընտրեց կալանավորումը: ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում շարունակվում է «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի մշակման և իրագործման գործընթացում թույլ տրված առերևույթ չարաշահումների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: ՀՀ ՔԿ խոսնակ Նաիրա Հարությունյան  

Բանկային գաղտնիքի վերացման աղմկահարույց օրինագիծն ընդամենը փորձ է օրինական ուժ տալ ապօրինությանը

«Բանկային գաղտնիքի վերացման աղմկահարույց օրինագիծն ընդամենը փորձ է օրինական ուժ տալ ապօրինությանը։ Բանն այն է, որ պաշտպանյալը վաղուց էր ինքնախոստովանական ելույթներ ու ստատուսներ ներկայացրել, որոնցից պարզ էր դառնում, որ Հայաստանում դե ֆակտո վերացած է բանկային գաղտնիքը։ Նա հանուն շոուի ստացման հրապարակավ խոսում էր, թե ով ինչքան փող ունի բանկային հաշվի վրա կամ ինչքան վարկ է մարում։ Հիմա պաշտպանյալը պարզապես ուզում է […]

«Բանկային գաղտնիքի մասին» օրենքի փոփոխությունը անշրջելի վնասներ կհասցնի մեր ֆինանսական համակարգին, ու մեզնից յուրաքանչյուրին

Սեպտեմբերի 12-ին Կառավարությունը, անսովոր բուռն քննարկումից հետո, ընդունեց ՀՀ Բանկային գաղտնիքի մասին օրենքում, եւ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքում առանցքային փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծ։ Գործող օրենսդրությամբ, բանկային գաղտնիքը դատարանի որոշմամբ կարող է խախտվել միայն քրեական գործով որպես մեղադրյալ կամ կասկածյալ ներգրավված անձանց նկատմամբ, եւ դա տարածված միջազգային պրակտիկա է։ Առաջարկվող փոփոխությամբ, բանկային գաղտնիքը դատարանի որոշմամբ […]

Կառավարությունը մարզահամերգային համալիրում անհատույց վարձակալությամբ տարածք հատկացրեց նոր ռեստորանի համար

ՀՀ կառավարության որոշմամբ՝ «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով ամրացված Ծիծեռնակաբերդի զբոսայգում գտնվող մարզահամալիրի մարզամշակութային կենտրոնի 1-ին հարկից 246.6 քառ.մետր և 9-րդ հարկից 529.4 քառ.մետր մակերեսով տարածքը 10 տարի ժամկետով վարձակալության կհանձնվի «Հայր և որդի Երեմյաններ» ՍՊԸ-ին՝ նոր ռեստորանային համալիր հիմնելու նպատակով: Վարձակալության տրամադրվող տարածքի ամսական վարձավճարը կազմում է 3 000 000 […]

Հունվարից Հայաստանը լուրջ խնդիրների առաջ է կանգնելու. Փաստ

Ներկայումս հետհեղափոխական էյֆորիան արդեն անցյալում է, և իշխանությունները մնացել են խնդիրներին դեմ հանդիման։ Առանցքային նշանակություն ունեցող պրոբլեմներից ամենաակտուալն այս պահին Ամուլսարի ոսկու հանքի շահագործման հարցն է, որի վերջնական լուծումն այդպես էլ մնում է մշուշապատ։ Ամուլսարի խնդիրը լուծելուց որոշ ժամանակ անց կառավարությունն արդեն բախվելու է այլ խնդիրների: Մասնավորաբար, հաջորդ տարվա հունվարի 1-ից Հայաստանը զրկվելու է երրորդ […]

Վերջնագիր երգիչներին: ՊԵԿ-ի վերջին նամակը. Ժողովուրդ

Սեպտեմբերի 5-ին ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, անուններ չտալով, հայտնել էր, որ չնայած հայտարարագրերը ներկայացնելու բոլոր հորդորներին՝ շոուբիզնեսցիներից ոմանք այդպես էլ չեն հետևել դրանց, և ՊԵԿ-ը վերջին նամակն է ուղարկել նրանց: Ըստ «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների՝ շոու-բիզնեսի 9 ներկայացուցիչների թվում են երգչուհիներ Սոնա Շահգելդյանը, Իվետա Մուկուչյանը, Սիլվա Հակոբյանը, Լիլիթ Հովհաննիսյանը, երգիչներ Թաթան, Անդրեն և Արման Հովհաննիսյանը: […]

«Դա հայտարարություն չի, ինքնադատավճիռ է». Գագիկ Մինասյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է ՀՀ արտաքին պարտքին և նշել, որ 2019թ. օգոստոսին 2015-ից ի վեր առաջին անգամ արձանագրվել է արտաքին պետական պարտքի նվազման միտում: «Իհարկե, պետական պարտքի նվազումը ինքնանպատակ չէ, բայց սա արդյունք է այն բանի, որ հստակ խնդիր ենք դրել պետական միջոցները ծախսել արդյունավետ: Սա, իհարկե, որոշակիորեն դանդաղեցնում է կապիտալ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

Ամենաընթերցված