Պաշտոնատար անձը հայհոյեց ակցիայի մասնակիցներին, եւ ոստիկանությունը դա չնկատեց. Սոնա Աղեկյան /տեսանյութ/
Սեպտեմբերի 12-ին Կառավարությունը, անսովոր բուռն քննարկումից հետո, ընդունեց ՀՀ Բանկային գաղտնիքի մասին օրենքում, եւ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքում առանցքային փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծ։ Գործող օրենսդրությամբ, բանկային գաղտնիքը դատարանի որոշմամբ կարող է խախտվել միայն քրեական գործով որպես մեղադրյալ կամ կասկածյալ ներգրավված անձանց նկատմամբ, եւ դա տարածված միջազգային պրակտիկա է։ Առաջարկվող փոփոխությամբ, բանկային գաղտնիքը դատարանի որոշմամբ […]
ՀՀ կառավարության որոշմամբ՝ «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով ամրացված Ծիծեռնակաբերդի զբոսայգում գտնվող մարզահամալիրի մարզամշակութային կենտրոնի 1-ին հարկից 246.6 քառ.մետր և 9-րդ հարկից 529.4 քառ.մետր մակերեսով տարածքը 10 տարի ժամկետով վարձակալության կհանձնվի «Հայր և որդի Երեմյաններ» ՍՊԸ-ին՝ նոր ռեստորանային համալիր հիմնելու նպատակով: Վարձակալության տրամադրվող տարածքի ամսական վարձավճարը կազմում է 3 000 000 […]
Ներկայումս հետհեղափոխական էյֆորիան արդեն անցյալում է, և իշխանությունները մնացել են խնդիրներին դեմ հանդիման։ Առանցքային նշանակություն ունեցող պրոբլեմներից ամենաակտուալն այս պահին Ամուլսարի ոսկու հանքի շահագործման հարցն է, որի վերջնական լուծումն այդպես էլ մնում է մշուշապատ։ Ամուլսարի խնդիրը լուծելուց որոշ ժամանակ անց կառավարությունն արդեն բախվելու է այլ խնդիրների: Մասնավորաբար, հաջորդ տարվա հունվարի 1-ից Հայաստանը զրկվելու է երրորդ […]
Սեպտեմբերի 5-ին ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, անուններ չտալով, հայտնել էր, որ չնայած հայտարարագրերը ներկայացնելու բոլոր հորդորներին՝ շոուբիզնեսցիներից ոմանք այդպես էլ չեն հետևել դրանց, և ՊԵԿ-ը վերջին նամակն է ուղարկել նրանց: Ըստ «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների՝ շոու-բիզնեսի 9 ներկայացուցիչների թվում են երգչուհիներ Սոնա Շահգելդյանը, Իվետա Մուկուչյանը, Սիլվա Հակոբյանը, Լիլիթ Հովհաննիսյանը, երգիչներ Թաթան, Անդրեն և Արման Հովհաննիսյանը: […]
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է ՀՀ արտաքին պարտքին և նշել, որ 2019թ. օգոստոսին 2015-ից ի վեր առաջին անգամ արձանագրվել է արտաքին պետական պարտքի նվազման միտում: «Իհարկե, պետական պարտքի նվազումը ինքնանպատակ չէ, բայց սա արդյունք է այն բանի, որ հստակ խնդիր ենք դրել պետական միջոցները ծախսել արդյունավետ: Սա, իհարկե, որոշակիորեն դանդաղեցնում է կապիտալ […]
Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, «Հենարան» մամուլի ակումբում Մեկ առողջություն կոալիցիայի առաջնորդ /ՍԱՊԾ առաջին պետ/ Գրիգոր Գրիգորյանը եւ նույն կոալիցիայի համահիմնադիր, բնապահպան Սիլվա Ադամյանը անդրադարձել են Ամուլսարի շահագործման հետ կապված ՀՀ վարչապետի հայտարարությանը, Ամուլսարի հնարավոր շահագործման դեպքում սպառնացող բնապահպանական և առողջապահական խնդիրներին, ռիսկերին ու հետևանքներին:https: https://www.youtube.com/watch?v=hSqaD12HMj0
Այլևս պարզ է, որ հաջորդ տարվա հունվարի 1-ից Հայաստանը զրկվելու է երրորդ երկրներից արտոնյալ պայմաններով տրանսպորտային միջոցներ ներմուծելու այն նպաստավոր հնարավորությունից, ինչի շնորհիվ հատկապես վերջին երկու տարիներին մեր երկիրը դարձել էր ավտոմեքենաների առք ու վաճառքի շահեկան հարթակ` Եվրասիական միության տարածքում։ Չնայած դրա կարևորությանը, կառավարությունն այդպես էլ ոչինչ չկարողացավ անել այդ արտոնությունը գոնե ևս մեկ-երկու տարի […]

































