Կառավարությունը շարունակում է անարդյունավետ հարկաբյուջետային քաղաքականությունը․ Թանդիլյան
ԼՀԿ պատգամավոր Մանե Թանդիլյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Կառավարությունը շարունակում է անարդյունավետ հարկաբյուջետային քաղաքականությունը՝ ունենալով էական շեղումներ կառավարության ծրագրային ցուցանիշներից: Կառավարության զսպող հարկաբյուջետային քաղաքականության արդյունքում 2019թ 1-ին կիսամյակում ունենք բյուջեի աննախադեպ պրոֆիցիտ, ինչը մեր նման երկրի համար պարզապես անընդունելի է, իսկ նման տենդենցը շարունակելու դեպքում՝ տնտեսական և ֆինանսական խնդիրները դառնալու են անխուսափելի: Կառավարությունը չի կատարում […]









































