25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Կառավարությունից պարզաբանում են ավտոմեքենաների մաքսատուրքերի հետ կապված

Էկոնոմիկայի նախարարության մամուլի խոսնակ Աննա Օհանյանը գրում է․

Հաշվի առնելով վերջին շրջանում երրորդ երկրներից դեպի Հայաստան ավտոմեքենաների ներկրման ընթացակարգերի եւ մաքսատուրքերի վերաբերյալ մի շարք մեկնաբանությունները եւ տարընթերցումները՝ ներկայացնում ենք որոշ պարզաբանումներ: 

«1. Ռուսաստանի Դաշնության` Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը ստանձնած պարտավորությունների կատարման նպատակով` 2019 թվականի մայիսի 28-ի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհրդի որոշման փոփոխվել են (նվազել են) որոշ ապրանքների, այդ թվում` նաեւ մի շարք մարդատար մեքենաների մաքսատուրքի դրույքաչափերը։ Վերջերս տարբեր հրապարակումներում հնչեցված որոշ մեքենաների վերաբերյալ համապատասխան տեղեկատվությունը՝ կից նկարում

  1. Նշված որոշումը հրապարակվել է 2019 թվականի մայիսի 31-ին, իսկ սույն որոշմամբ սահմանված դրույթներն ուժի մեջ են մտել 2019 թվականի սեպտեմբերի 1-ից, սակայն Հայաստանի համար նշյալ դրույթները կգործեն 2020 թվականի հունվարի 1-ից` հաշվի առնելով, այն որ մարդատար ավտոմեքենաների) 8703 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրին դասվող) համար մինչեւ 2020 թվականի հունվարի 1-ը կգործեն անցումային շրջանում կիրառվող Եվրասիական տնտեսական միության միասնական մաքսային սակագներից ցածր ներմուծման մաքսատուրքերի դրույքաչափերը:
  2. Միեւնույն ժամանակ, 2017 թվականի դեկտեմբերի 20-ի Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհրդի որոշման համաձայն ֆիզիկական անձանց համար` անձնական օգտագործման նպատակով դասվող մարդատար մեքենաների (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8703 ծածկագրին դասվող) ԵԱՏՄ մաքսային տարածք ներմուծման ժամանակ Հայաստանի համար 2020 թվականի հունվարի 1-ից մաքսատուրքերը եւ հարկերը կգանձվեն հավաքական մաքսային վճարի տեսքով:
  3. Հարկ է նշել, որ Եվրասիական տնտեսական միության շրջանակներում որոշումներն ընդունվում են բոլոր անդամ-երկրների համաձայնության պարագայում եւ ընդունվելու դեպքում հրապարակվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պաշտոնական կայք-էջում
  4. Հիշեցնում ենք, որ ԵԱՏՄ անդամակցության շրջանակներում իրականացված բանակցային գործընթացի շրջանակներում Հայաստանը ստացել է իրավունք 5 տարի ժամկետով պահպանել մարդատար ավտոմեքենայի /8703 ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրին դասվող/ համար գործող մաքսատուրքի դրույքաչափը` 10%, ինչն էականորեն ցածր է Եվրասիական տնտեսական միության միասնական սակագներից»։

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ