26 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Պրոֆեսիոնալիզմի անկումն ակնհայտ է ամենուր. Հրապարակ

Ցանկացած փոփոխություն պետք է իմաստ ունենա։ Իշխանության փոփոխությունը պետք է մեր կենսամակարդակի փոփոխության հանգեցնի, իսկ յուրաքանչյուր նոր նշանակված կադր պետք է իր նախորդից մի փոքր ավելի լավը լինի եւ լավ աշխատի։ Ցավոք, դեռ չենք կարող պնդել, որ մեր երկրում կատարվող փոփոխությունների պարագայում այս սկզբունքը պահպանված է։ Անշուշտ, արդար էր եւ առաջադիմական այն, որ 10 տարի […]

ԵԱՏՄ նիստի օրակարգը գլխիվայր փոխվել է: Գազի 30% թանկացման փոխարեն ավելի բարձր գին կքննարկվի. Ժողովուրդ

Առաջիկայում՝ հոկտեմբերի սկզբին, Երևանում կայանալիք ԵԱՏՄ Բարձ­րագույն խորհրդի նիստից առաջ՝ օգոստոսի սկզբին, Եվրասիական տնտեսա­կան միության բարձրագույն ներկայա­ցուցիչները հանդիպեցին Ղրղզստանում: Օրաթերթն արդեն տեղեկացրել է, որ ՌԴ նախագահ Վլա­դիմիր Պուտինը կմասնակցի երևանյան գալիք նիստին: Մինչ այդ հիշենք, թե ինչպես էր վարչապետ Փաշինյանը Ղրղզստանում կայացած հանդիպմանը հնարավոր բոլոր տարբերակներով փորձում ռուսական կողմի հետ համա­ձայնության հասնել, որպեսզի խորհր­դի երևանյան […]

Կառավարության մոտ տարեց կինը ապտակեց իրեն կապիկ անվանած համագյուղացուն /տեսանյութ/

Կառավարության շենքի դիմաց սեպտեմբերի 26-ին բողոքի ակցիա էին անում Արմավիրի մարզի գյուղացիներ՝ դժգոհելով ոռոգման ջրից։ Ջրօգտագործողների ընկերությունների ներկայացուցիչները ևս եկել էին՝ հակառակ կարծիք ներկայացնելու։ Ցույցի մասնակից տարեց մի տատիկ ապտակեց հակառակ կողմից մի տղամարդու։ Ոստիկանները նրան բերման ենթարկեցին։ Տատիկն էլ ասաց, որ իր հարևանն է, լավ է արել ու մայրական ապտակ է տվել։ Մանրամասները՝ yerevan.today-ի տեսանյութում: 

Աղբը «սեփականի» ու «օտարի» բաժանելով և միայն «սեփական» աղբամանների պարունակությունը հավաքելով ի՞նչ խնդիր է լուծում Երևանի քաղաքապետարանը

Կա՞ ողջամիտ բացատրություն՝ ինչու է քաղաքապետարանը նոր աղբամաններ տեղադրում և կողաշրջում «Սանիտեկի» աղբամանները, որոնք, ի դեպ, լցված են «դարավոր» աղբով: Աղբը «սեփականի» ու «օտարի» բաժանելով և միայն «սեփական» աղբամանների պարունակությունը հավաքելով ի՞նչ խնդիր է լուծում Երևանի քաղաքապետարանը: Երևանն, իսկապես, անտեր է, քանի որ միայն անտեր քաղաքում է քաղաքացին դառնում իշխանությունների և մասնավոր ինչ-որ ընկերության հակամարտության […]

Կառավարությունը ռիսկի կդիմի. Ժամանակ

Հայաստանի կառավարությունը պատրաստվում է արմատական լուծման գնալ չօգտագործվող հողատարածքների սեփականատերերի փոփոխության հարցում: Կառավարությունը «Հողային օրենսգրքում» համապատասխան փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծ է ներկայացրել, որն առաջիկայում կընդունվի: Հայաստանի մշակովի հողատարածքների մոտ 45 տոկոսը կամ 200 հազար հա հողատարածք չի մշակվում: Դրա մի մասը չի մշակվում օբյեկտիվ պատճառներով՝ ոռոգման ջրի անհասանելիություն կամ ցածր բերքատվություն, բայց հողերի մի […]

Անելանելի իրավիճակ: Գյուղացին թափում է բերքը. Փաստ

Աշնան բերքահավաքի այս պիկ շրջանում բավականին ծանր է վիճակը Արարատյան դաշտում, մասնավորաբար բանջարեղենի իրացման առումով։  Գյուղացիները մեծ դժվարություններ ունեն իրենց մշակած բերքն իրացնելու գործում։  Խոսքը վերաբերում է հատկապես սմբուկին, որը գործարանների մի մասն արդեն չի ընդունում կամ ընդունում է բավական էժան գներով, ինչը գյուղացիներին չի բավարարում, քանի որ չեն կարողանում գոնե սպասարկել իրենց վարկերը, որոնք […]

Հայաստանը դուրս է գալիս գծերից. КомменрсатЪ

Ռուսական «КомменрсатЪ» թերթն անդրադարձել է օրերս տարածված տեղեկություններին առ այն, որ «Ռուսական երկաթուղիներ» ընկերությունը կարող է ժամկետից շուտ խզել Հայաստանի երկաթուղու կառավարման մասին պայմանագիրը, որն իրականացնում է նրա «Հարավկովկասյան երկաթուղի» դուստր ձեռնարկությունը։ Թերթը հիշեցնում է, որ 2018 թվականի օգոստոսին Հայաստանի պետական եկամուտների կոմիտեն ՀԿԵՈւ գրասենյակում իրականացրեց խուզարկություն՝ հատուկ ջոկատի ներգրավմամբ, 19 հազար դոլարի հարկերի չվճարման կասկածանքով։Իսկ […]

Իրազեկում՝ ոչ ԵԱՏՄ անդամ երկրից ՀՀ մեքենա ներմուծողների համար

2020 թվականի հունվարի 1-ից փոխվելու են իրավաբանական անձանց կողմից Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող երկրից միության տարածք ներմուծվող ավտոմեքենաների մաքսատուրքի դրույքաչափերը: Մաքսատուրքի հաշվարկը կախված է ավտոմեքենայի մաքսային արժեքից, թողարկման տարեթվից և շարժիչի աշխատանքային ծավալից: Այս մասին հայտնում է Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին: Գործընթացն իրականացվում է` համաձայն ԵՏՀ խորհրդի 16.07.2012թ. N54 […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի