30 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Փաշինյանը հորդորում է քաջալերվել իր ներկայացրած ցուցանիշներով

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր էջում գրում է.

«2019թ. օգոստոսին նախորդ տարվա օգոստոսի նկատմամբ ունեցել ենք 7.6 տոկոս Տնտեսական ակտիվության ցուցանիշ, ինչը նշանակում է՝ Հայաստանը շարունակում է մնալ բարձր տնտեսական աճի տիրույթում:

Օգոստոսի արդյունքներով՝ 2019 թվականի տարեկան ցուցանիշները հետեւյալն են.

Տնտեսական ակտիվության ցուցանիշ – 7 տոկոս
Արդյունաբերության աճ – 9.5 տոկոս
Շինարարության աճ – 4.4 տոկոս
Առեւտրի շրջանառության աճ – 9 տոկոս
Ծառայությունների աճ – 15.5 տոկոս
Միջին ամսական աշխատավարձի աճ – 5.7 տոկոս
Արտահանման աճ – 4.6 տոկոս

Հավելեմ, որ օգոստոսին ոչ միայն գնաճ չենք ունեցել, այլեւ արձանագրվել է որոշակի գնանկում: Ընդհանուր առմամբ Հայաստանը շարունակում է գտնվել ցածր գնաճային ցուցանիշների տիրույթում:

Սրանք բավականին լավ ցուցանիշներ են եւ բոլորիս պետք է քաջալերեն՝ ավելի լավ աշխատանքի»:

 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ