25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Աղբը «սեփականի» ու «օտարի» բաժանելով և միայն «սեփական» աղբամանների պարունակությունը հավաքելով ի՞նչ խնդիր է լուծում Երևանի քաղաքապետարանը

Կա՞ ողջամիտ բացատրություն՝ ինչու է քաղաքապետարանը նոր աղբամաններ տեղադրում և կողաշրջում «Սանիտեկի» աղբամանները, որոնք, ի դեպ, լցված են «դարավոր» աղբով: Աղբը «սեփականի» ու «օտարի» բաժանելով և միայն «սեփական» աղբամանների պարունակությունը հավաքելով ի՞նչ խնդիր է լուծում Երևանի քաղաքապետարանը:

Երևանն, իսկապես, անտեր է, քանի որ միայն անտեր քաղաքում է քաղաքացին դառնում իշխանությունների և մասնավոր ինչ-որ ընկերության հակամարտության զոհը: Միայն անտեր քաղաքում է հնարավոր ամեն քայլափոխի տեսնել էս հակաէսթետիկ ու փնթի տեսարանը: Եվ սա այն դեպքում, երբ տասնյակ միլիոններով ավելացրել են աղբահանության բյուջեն, բայց, դրանով հանդերձ, մայթերով քայլելն արդեն անհնար է, որովհետև մայթը զավթած աղբակույտերին միացել են աղբամանային «բարիկադները»:

Միայն անտեր մնացած քաղաքում է հնարավոր միլիոններ ծախսել ու նոր աղբատար մեքենաներ գնել, ու դրա շահագործումից հետո միայն հասկանալ, որ էդ մեքնենաներն իրենց չափսերով այնպիսին են, որ չեն կարող անցնել երևանյան շատ «դալանների» տակով, որ մտնեն բակերում կուտակված աղբը տանեն:

Հայկ Մարությանն ու իր անգործունակների թիմից որոշները օրենքի առաջ շատ հարցերի պատասխան պիտի տան: Մասնավորապես, մեկ անձից գնումների ժամանակ ստացած ատկատերի վերաբերյալ, որոնց մասին օդում կախված լուրերը գնալով ահագնանում են: Եվ, իհարկե, պիտի պատասխան տան քաղաքը աղբանոցի վերածելու համար:

Հ.Գ. Ա) Էս լուսանկարները Երևանի ամենաբանուկ փողոցներում են արված` կես ժամ քայլելու արդյունքում:

Հ.Գ. Բ) Հայկ Մարությանի ենթականերին, հատկապես, նրանց «հարվածային» հատվածին բարեկամաբար հորդորում եմ մեջ չընկնել (սա ձեր կռիվը չէ) ու փոխարենը սկսել բերանացի անել գործուն զղջման ապագա հնարավոր տեքստերը` «դե ես ի՞նչ անեի, քաղաքապետն ինձ կանչում անձամբ էր ստիպում պատասխանել» կամ «ես բոլորից լավ էի տեսնում, որ քաղաքապետը անգործունակ էր» ժանրի մեջ: Մարդ ես, մեկ էլ տեսար, էդ հնարքը էս կյանքում մի անգամ էլ անցնի, եթե, իհարկե «հարվածայինը» եգիպտական փարավոնների ու իր ենթակաների մոդելի մազոխիստ հետևորդ չէ:

71293082_10218844011708437_6206117976240816128_n 71175782_10218844012228450_3344835322268614656_n 70687990_10218844011028420_2397339341765476352_n 71294434_10218844008428355_6700977051454668800_n 71046277_10218844009908392_4453594190726561792_n 70687990_10218844011028420_2397339341765476352_n

Գրում է նախկին ՀՀԿ-ական, «Քառյակ դաշինքից» Սամվել Ֆարմանյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ