ԵԱՏՄ նիստի օրակարգը գլխիվայր փոխվել է: Գազի 30% թանկացման փոխարեն ավելի բարձր գին կքննարկվի. Ժողովուրդ
Առաջիկայում՝ հոկտեմբերի սկզբին, Երևանում կայանալիք ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի նիստից առաջ՝ օգոստոսի սկզբին, Եվրասիական տնտեսական միության բարձրագույն ներկայացուցիչները հանդիպեցին Ղրղզստանում: Օրաթերթն արդեն տեղեկացրել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կմասնակցի երևանյան գալիք նիստին: Մինչ այդ հիշենք, թե ինչպես էր վարչապետ Փաշինյանը Ղրղզստանում կայացած հանդիպմանը հնարավոր բոլոր տարբերակներով փորձում ռուսական կողմի հետ համաձայնության հասնել, որպեսզի խորհրդի երևանյան նիստին ռուսական կողմից հենց Պուտինը մասնակցի:
Նիկոլ Փաշինյանը ելույթում ընդգծեց էլ, որ հոկտեմբերին Երևան կժամանեն նաև Սինգապուրի և Իրանի ղեկավարները՝ թերևս համաժողովականներին ակնարկելով, որ ԵԱՏՄ տնտեսական հետաքրքրությունից ելնելով է մեր երկիր հրավիրել այդ երկու երկրների ղեկավարներին:
Օրաթերթն արդեն տեղեկացրել է, որ ՌԴ նախագահը Երևան կժամանի հոկտեմբերի 1-ին՝ ժամը 13:00-ին, և 16:00-ին էլ կվերադառնա: ԵԱՏՄ երևանյան նիստի նախապատրաստական ծանր գործից հետո օրակարգը, մեր տեղեկություններով, գլխիվայր փոխվել է:
Նիստի մեկնարկը նախատեսված է եղել վաղ առավոտյան, բայց նախագահ Պուտինի՝ ժամը 13:00-ին գալու հետ կապված ծրագիրը փոփոխվել է: Հայ- ռուսական հարաբերություններում առերևույթ ամեն ինչ լավ է, երկու երկրների իսթեբլիշմենթն էլ դա են հաստատում, ռազմավարական գործընկերներ ենք՝ երկկողմ ռազմատեխնիկական համագործակցությունով, Սիրիա ենք ուղարկում հայ սակրավորներին ու բժիշկներին…
Իրականում, սակայն, հայ-ռուսական հարաբերություններում այսօր, ըստ էության, ճաքերն ակնհայտ են:Դրանց վկայությունն են, օրինակ, հակառուս պաշտոնյաների նշանակումները, նաև ԵԽԽՎ ամառային նստաշրջանում ՌԴ- ի Վեհաժողով վերադարձին հայկական պատվիրակության ղեկավարի՝ դեմ քվեարկությունը:Ու, ի դեպ, թեպետ պարզաբանվեց, թե պատվիրակության ղեկավարը սխալմամբ է բացասական քվեարկության կոճակը սեղմել, բայց, միևնույնն է, սխալը շտկել չստացվեց:
Եվ ամենաէականը՝ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել է, որ առաջիկայում Երևանում ռուսական կողմի հետ երկու երկրների ղեկավարները կքննարկեն նաև գազի գնի բարձրացման հարցը: Մենք հրապարակել ենք, որ նախնական 30 տոկոսի փոխարեն այժմ բանակցությունների սեղանին ավելի բարձր գին է լինելու:
Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: