Հակակոռուպցիոն ռազմավարություն, գումարի դուրսգրում, նոր վարկ, տարկետում ․ կառավարության նիստին /Ուղիղ/
Տևական ժամանակ է՝ լրատվամիջոցներում շրջանառվում է այն տեղեկատվությունը, որ առաջիկայում, ըստ ամենայնի, ՀՀ ներմուծվող գազի գինը կբարձրանա: Մամուլում նշվում են տարբեր թվեր՝ սկսած 20 տոկոսից մինչև 40: Իշխանություններն այս փաստի հետ կապված տալիս են բավականին կցկտուր պարզաբանումներ, որոնք, ըստ էության, իրականության հետ ոչ մի աղերս չունեն: Այս առիթով վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանն ասել է. […]
Սեպտեմբերի 30-ին ՀՀ կառավարությունը հաստատեց 2020 թ. բյուջեի նախագիծն ու ուղարկեց ԱԺ: Համաձայն նախագծի՝ 2020 թ. տնտեսական աճը կանխատեսվում 4.9 տոկոս՝ ավելի ցածր քան նախորդ երեք տարիներին…..: Պարոնայք, 4.9 տոկոսանոց աճով ինչպե՞ս եք տնտեսությունը 15 անգամ մեծացնելու 2050 թվականին… Փաստաթղթին կարող եք ծանոթանալ կառավարության կայքում, հարցնում է Արթուր Խաչատրյանը ՀՅԴ-ից:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է Եվրասիական տնտեսական միության Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստին: ԵԱՏՄ բարձրագույն մարմնի հերթական նիստն անցկացվում է Երևանում՝ ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության շրջանակում։ Երևանում՝ Բաղրամյան 26-ում, վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիմավորել է Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների ղեկավարներին՝ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին, Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին, Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ Ժոմարտ-Տոկաևին, […]
Այսօր՝ հոկտեմբերի 1-ին Երևանում տեղի է ունենում Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստը։ Նիստին մասնակցում են ԵՏՄ անդամ պետությունների ղեկավարները՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը։ Ընդլայնված կազմով նիստին մասնակցում են նաև Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը, […]
Տեւական ժամանակ է, ինչ մամուլում տեղեկատվություն է շրջանառվում, որ առաջիկայում ՀՀ մատակարարվող ռուսական գազի գինը կբարձրանա։ Երեկ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ասել էր, թե գազի գնի՝ 30 տոկոսով բարձրանալու մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը: Միեւնույն ժամանակ, հարցին՝ հաջորդ տարվա համար կբարձրանա՞ գազի գինը, փոխվարչապետն արձագանքել է. «Չեմ կարող դեռ պատասխանել, հուսով եմ, որ ոչ»։ Մհեր Գրիգորյանն […]
Թե ինչու է Նիկոլ Փաշինյանը որոշել իր ասուլիսներում փաստերի լեզվով խոսել, հավանաբար դժվար չէ կռահել։ Բայց, որ վարչապետն այլևս չի ձգում նույնիսկ մի 100 նորմալ փաստ բերել, ակնհայտ է։ Վարչապետն այնտեղ է հասել, որ հիմա արդեն նույնիսկ արտահանման 3 տոկոսանոց աճն է ձեռքբերում համարում։ Դեռ չհաշված գյուղատնտեսությունը, որտեղ անկումը ոչ մի կերպ չի հաջողվում կասեցնել։ […]
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր էջում գրում է. «2019թ. օգոստոսին նախորդ տարվա օգոստոսի նկատմամբ ունեցել ենք 7.6 տոկոս Տնտեսական ակտիվության ցուցանիշ, ինչը նշանակում է՝ Հայաստանը շարունակում է մնալ բարձր տնտեսական աճի տիրույթում: Օգոստոսի արդյունքներով՝ 2019 թվականի տարեկան ցուցանիշները հետեւյալն են. Տնտեսական ակտիվության ցուցանիշ – 7 տոկոս Արդյունաբերության աճ – 9.5 տոկոս Շինարարության աճ – 4.4 […]

































