04 Փետրվարի, Երեքշաբթի, 2025
KFC

Ներդրումներ չկան ու չկան: Փաշինյանը մեղադրել է դիվանագետներին. Փաստ

Ներդրումների թեման իշխանությունների համար ամենացավոտներից է. խոստացվել էր ներդրումային բում, իսկ իրականում ներդրումների ծավալները փաստացի նվազել են:  Թերթի տեղեկություններով, մինչև ԱՄՆ մեկնելը Նիկոլ Փաշինյանն ԱԳՆ-ում բավականին ընդլայնված կազմով փակ հանդիպում է ունեցել ԱԳՆ պատասխանատուների ու դիվկորպուսի առանցքային ներկայացուցիչների, ՀՀ համար գերկարևոր պետություններում հավատարմագրված դեսպանների հետ։ 

Թերթի աղբյուրների փոխանցմամբ, հանդիպմանը Փաշինյանը եղել է բավականին վրդովված և խոսել է շատ չոր ու կոշտ՝ դիվանագիտական քաղաքականության պատասխանատուներին մեղադրելով կատարյալ անգործության մեջ։ 

Նա դժգոհել է հատկապես ՀՀ-ում ԵՄ ներկայացուցչից, ՌԴ-ում, ԱՄՆ-ում, Չինաստանում ՀՀ դեսպաններից, թե «նման գիգանտները պետք է շահագրգիռ լինեն ՀՀ-ում խոշոր գումարների ներդրման հարցում, բա դուք ինչի՞ համար եք»։

Նա հստակ հանձնարարականներ է տվել՝ հորդորելով մինչև տարեվերջ ներդրումային հարցերի հետ կապված հատուկ զեկույց կազմել, թե ինչ առաջանցիկ քայլեր են արվել այդ ընթացքում:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համաորւմ: 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ