04 Փետրվարի, Երեքշաբթի, 2025
KFC

Քաղաքապետարանը «դորդուբեշ» գներով գնել է նստարաններ ու աղբամաններ, որոնք նախկինում կրկնակի էժան են եղել. Ժողովուրդ

Երեւանի քաղաքապետարանը գերթանկարժեք նստարաններ ու աղբամաններ է գնել:  Օրաթերթը պարզել է, որ այս գործում քաղաքապետարանը «Նիկոլ Դուման» առեւտրային կազմակերպության հետ է համագործակցում: Օրինակ` օգոստոսի 20-ին 82 մլն 200 հազար դրամի պայմանագիր են կնքել այդ կազմակերպության հետ, ձեռք են բերել 500 հատ «Երեւան» փայտե եւ թուջե ձուլվածքով նստարան, որի մեկ հատը 164 հազար 400 դրամ է արժեցել: Նախկինում էլ, ի դեպ, Երեւանի քաղաքային իշխանությունները աղբամաններն են ձեռք բերել նույն «Նիկոլ Դուման»-ից հատը 78 հազար դրամով:

Օրաթերթը ճշտել է` «Նիկոլ Դուման»-ի հիմնադիրներն են քաղաքաշինության նախկին փոխնախարար Կառլեն Գեւորգյանը ՀՅԴ-ից, քաղաքաշինության նախկին նախարար, ԲՀԿ-ական գործող պատգամավոր Վարդան Վարդանյանը եւ նրանց ընկերը` Արսեն Հայրապետյանը:

Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը, օրաթերթի հետ զրույցում անդրադառնալով այս գործարքին, ասել է, թե գնման այդ գործընթացում խնդրահարույց դրույթներ կան, եւ պարզաբանում է պահանջել քաղաքային իշխանությունից, սակայն դեռ պատասխան չի ստացել:

Այս եւ այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ