08 Փետրվարի, Saturday, 2025
KFC

«Պեռաշկու հույսին» թողնելու ցուփցվանգը՝ «պողոսների» հաշվին

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց գույքահարկի փոփոխություն նախատեսող օրենքի նախագիծը, որն ընդունվեց հակասահմանադրական ճանապարհով: Նախագծին կողմ քվեարկեց 92 պատգամավոր, դեմ՝ 15, ձեռնպահ՝ 2: Դեմ էին Լուսավոր Հայաստանի պատգամավորները հիմնավորմամբ, թե օրենքը Սահմանադրությանը հակասող դրույթներ է պարունակում։

ԼՀԿ խմբակցության անդամ Գևորգ Գորգիսյանը նշեց, որ օրենքն ուժի մեջ կմտնի 2021թ-ից, իսկ կարգավորումները ժամանակատար են լինելու: ԲՀԿ-ն նույնպես նախագիծը թերի համարեց, սակայն կողմ քվեարկեց՝ ավելորդ շահարկումներից խուսափելու համար: Օրենքը նախեւառաջ վերաբերում է մեծահարուստներին, թանկարժեք հողամասեր, առանձնատներ ունեցողներին: Ըստ այդմ՝ գույքահարկի նոր համակարգ է գործելու. Օրինակ՝ Երեւանի կենտրոնում բնակարանների գույքահարկը մոտ 8 անգամ կթանկանա, էապես կբարձրանան նաեւ առանձնատների գույքահարկերը :

Ի դեպ, սույն նախագիծը տարակուսանք է առաջացրեք շարքային քաղաքացիների շրջանում, ովքեր մայրաքաղաքի կենտրոնական հատվածներում բնակարաններ են ժառանգել կամ երբեւէ ձեռք բերել, ովքեր օլիգարխ չեն, բայց չեն էլ ուզում հանուն գործադիրի քաղաքական շահերի րաժարվել պապենական տներից, ինչ է թե չեն կրողնալու վճարել աստղաբաշխական տուրքերը:

 Փաշինյանի կառավարությունը հետեւողականորեն քայլում է «նախկիններին պեռաշկու հույսին» թողնելու արահետով՝ առանց հաշվի առնելու «հպարտ պողոսների» շահերը: 

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ