25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

ՊԵԿ-ը վիրտուալ ՀԴՄ-ի ներդրման գործընթաց է սկսում

Էլեկտրոնային առևտրի խթանման և անկանխիկ գործարքների ավելացմանն ուղղակիորեն նպաստելու համար Պետական եկամուտների կոմիտեն նախաձեռնել է վիրտուալ ՀԴՄ-ների ներդրման գործընթաց։ Այդ նպատակով կոմիտեի նախաձեռնությամբ տնտեսվարողների հետ «Էլեկտրոնային առևտուր և վիրտուալ ՀԴՄ» խորագրով հանդիպում-քննարկում է անցկացվել: 

Հանդիպման ընթացքում Միքայել Փաշայանը ներկայացրել է վիրտուալ հսկիչ-դրամարկղային մեքենայի գաղափարը և էլեկտրոնային առևտրում դրա կիրառման նպատակը:  ՊԵԿ նախագահի տեղակալի խոսքով՝ վիրտուալ ՀԴՄ-ի ներդրման արդյունքում կավելանան անկանխիկ շրջանառության ծավալները, կհստակեցվի փաստաթղթաշրջանառությունը և կապահովվի գործարքների կատարման թափանցիկությունը։

ՊԵԿ վարչարարության, մեթոդաբանության, ընթացակարգերի և սպասարկման վարչության պետ՝ Հրաչյա Մուրադյանը ներկայացրել է վիրտուալ ՀԴՄ-ի աշխատանքի հետ կապված օրենսդրական հարցերը և իրավական ակտերի փոփոխությունները, ինչպես նաև վիրտուալ ՀԴՄ կտրոնի վավերապայմանների սահմանումները:

Հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում, քննարկվել են մի շարք հարցեր կապված վիրտուալ ՀԴՄ-ի ներդրման գործընթացի հետ։

Տնտեսվարողներն էլեկտրոնային առևտրի և վիրտուալ ՀԴՄ-ի վերաբերյալ հարցերը և առաջարկությունները գրավոր կարող են ներկայացնել՝ [email protected] էլեկտրոնային հասցեին:

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ