07 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Վահե Հակոբյանից է կախված /վիդեո/

Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը ողջունում է Վահե Հակոբյանին ջրային պետական կոմիտեի նախագահի պաշտոնում նշանակվելը: Բերբերյանի խոսքով, դեռ մեկ ամիս է, որ նշանակվել է՝ կոնկրետ չի կարող գնահատել նրա աշխատանքը, բայց լավատես է: “Նրանից է կախված, մյուս տարի ջրամբարներում ջուր կունենանք թե չէ”,-ասաց Բերբերյանը՝ ավելացնելով, որ իր ղեկավարած միավորումը կկանգնի Վահե Հակոբյանի կողքին: Մանրամասները տեսանյութում: 

Հարկային հանցագործությունների բացահայտում համատեղ ուժերով Հայաստանն ընդունել է ԱՊՀ երկրների հարկային հետաքննության մարմինների պատվիրակություններին

Հոկտեմբերի 9-ին Երեւանում կայացել է ԱՊՀ անդամ պետությունների հարկային (ֆինանսական) հետաքննության մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի 16-րդ նիստը: Խորհուրդը հարկային հանցավորության դեմ պայքարի ուղղություններն ու երկրների համագործակցության հարցն է քննարկել ԱՊՀ գործադիր կոմիտեի եւ հրավիրված կողմերի` Լատվիայի ու Վրաստանի Հանրապետությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Մասնավորապես` ուրվագծվել է արտերկրում հաշվեհամարի բացման ոլորտում իրավախախտումների դեմ պայքարի հարցով ԱՊՀ երկրների հարկային […]

Երևանի և Մոսկվայի փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչների մասնակցությամբ գործարար հանդիպման վերաբերյալ

      Մոսկվայի կառավարության և Երևանի քաղաքապետարանի միջև 2014-2016 թվականների համագործակցության ծրագրի շրջանակում Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ մայրաքաղաքում տեղի է ունեցել Մոսկվայում և Երևանում փոքր ու միջին ձեռներեցությամբ զբաղվող ընկերությունների ներկայացուցիչների հանդիպում: ՛՛Բիզնես-Մարաթոն՛՛ նախագծի շրջանակում կազմակերպված հանդիպումը նախաձեռնել է Մոսկվայի գիտության, արդյունաբերական քաղաքականության և ձեռներեցության դեպարտամենտը` միջտնտեսական և միջազգային դեպարտամենտի օժանդակությամբ: Մոսկվայաբնակ գործարարների այցի նպատակը […]

Հայաստանը 2015-ի հունվարի 1-ից կմիանա ԵՏՄ-ին. ՌԴ նախագահի օգնական

Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Հայաստանը 2015թ. հունվարի 1-ից կմիանա Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի Եվրասիական տնտեսական միությանը։ Նա նշել է, որ համապատասխան պայմանագիրը կստորագրվի հոկտեմբերի 10-ին Մինսկում՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ընթացքում, գրում է ТАСС-ը: Ուշակովը նշել է նաեւ, որ  Մինսկի հանդիպմանը կմասնակցեն ՌԴ-ի, Բելառուսի, Ղազախստանի, […]

Բելառուսի խորհրդարանը վավերացրել է ԵՏՄ-ի վերաբերյալ պայմանագիրը

Բելառուսի խորհրդարանի ստորին պալատը վավերացրել է Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին պայմանագիրը, գրում է РИА Новости-ն: Ակնկալվում է, որ այսօր փաստաթուղթը կքննարկվի Հանրապետության խորհրդում՝ վերին պալատում, ինչից հետո ստորագրման կուղարկվի նախագահին:  Հիշեցնենք, որ Ղազախստանի խորհրդարանը եւս այսօր վավերացրել է ԵՏՄ-ի վերաբերյալ պայմանագիրը:

Ղազախստանի խորհրդարանը վավերացրել է ԵՏՄ-ի վերաբերյալ պայմանագիրը

Ղազախստանի սենատը՝ խորհրդարանի վերին պալատը, վավերացրել է “Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի վավերացման մասին” օրենքը, գրում է РИА Новости-ն: Փաստաթուղթն ամբողջովին հաստատված է խորհրդարանի կողմից և ուղարկվելու է երկրի ղեկավարին՝ ստորագրման համար: Նշենք, որ Ռուսաստանի Պետդուման Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիրը վավերացրել էր սեպտեմբերի 26-ին:

Առաքում իրականացնող տրանսպորտային միջոցներում կտեղադրվեն ՀԴՄ-ներ

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում, փոփոխելով և լրացնելով ավելի վաղ ընդունած իր երեք որոշումը,  դրանք համապատասխանեցրել է “ՀԴՄ կիրառման մասին” ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին” օրենքի պահանջներին, այն է՝ ապահովել տրանսպորտային միջոցներում ՀԴՄ միջոցով էլեկտրոնային եղանակով հաշվարկային փաստաթղթերի, հարկային հաշիվների դուրս գրման հնարավորությունը: ՀՀ ֆինանսերի փոխնախարար Արմեն Ալավերդյանը նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց.“Որոշումն […]

Հայաստանը ԵՏՄ-ի նախաշեմին. իրավիճակն անորոշ է

ԱՊՀ եւ Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովը տեղի կունենա արդեն վաղը` հոկտեմբերի 10-ին, Մինսկում: Դրա շրջանակներում նախատեսվում է քննարկել Հայաստանի` ԵՏՄ-ին միանալը, գրում է РИА Новости–ն: Գործակալությունը նշում է, որ Հայաստանում ԵՏՄ-ին միանալուն սպասում էին դեռեւս հունիսին, եւ ռուսական կողմն էլ համաձայն էր դրան, սակայն մայիսի 29-ին Աստանայում տեղի ունեցած գագաթնաժողովի ժամանակ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը […]

Կառավարությունը հետաձգում է

 “Շրջանառության հարկի մասին” ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծում 12-րդ հոդվածով սահմանված` ապրանքներ ձեռք բերելու պարտադիր փաստաթղթավորման պահանջն այսօր ՀՀ կառավարությունը որոշեց հետաձգել: ՀՀ ֆինանսների փոխնախարար Արմեն Ալավերդյանը նշեց.  “ՀՀ վարչապետի հանձնարարությամբ ֆինանսների նախարարությունը ներկայումս աշխատանքներ է տանում, որպեսզի այդ ձևանմուշը հնարավորինս պարզեցվի: Այս ընթացքում մենք կաշխատենք ՀԿ-ների և ոլորտի ներկայացուցիչների հետ, որպեսզի […]

Հայկական արտադրանքը, իր որակի շնորհիվ, մեծ պահանջարկ ունի ռուսական շուկայում. ՌԴ գյուղատնտեսության նախարար

ՌԴ գյուղատնտեսության նախարար Նիկոլայ Ֆյոդորովի հրավերով եռօրյա այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը նախօրեին Մոսկվայում հանդիպում է ունեցել իր ռուս գործընկերոջ հետ: Հանդիպմանը հայկական կողմից մասնակցում էին ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր  դեսպան  Օ. Եսայանը, ՌԴ-ում ՀՀ առևտրական ներկայացուցիչ Կ. Ասոյանը և այլոք: Ռուսական կողմից հանդիպմանը ներկա էին ՌԴ անասնաբուժական և ֆիտոսանիտարական […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

Ամենաընթերցված