10 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2026
KFC

Նազարբաևի հայտարարությունները մի քիչ ուռճացվում են

՛՛Մի քիչ ուռճացվում են Նազարբաևի հայտարարությունները, և կարծես թե այդ հայտարարությունները տարբեր շուրփերով որ ասում են, տարբեր նպատակներ ունի՛՛,-այսօր ՛՛Հենարան՛՛ ակումբում ասուլիսին ասաց տնտեսագետ Աշոտ Եղիազարյանը՝ ի պատասխան հարցին, թե ինչ ի նկատի ուներ Նազարբաևը՝ նշելով, թե այն հարցերը, որոնց շուրջ անհամաձայնություններ կան, փոխհամաձայնության են եկել:

՛՛Անկախ թուրքական աշխարհի մաս լինելուց՝ կա այդ գործոնը, չեմ բացառում, միաժամանակ Նազարբաևը միշտ հարմար առիթներ է ման գալիս՝ թուլացնելու ԵՏՄ-ն ու հնարավորին պահին խզելու կապերը, բայց մաքսակետի առկայությունը Նազարբաևի ասելով չէ, դա բխում է պայմանագրի տրամաբանությունից ու էությունից, միասնական մաքսային տարածք ունենալու էությունից՛՛,-հավելեց տնտեսագետը: Ըստ նրա՝ այդ դեպքում մաքսակետի առկայությունը համարվում է բնական վիճակ: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ