Կառավարությունը պատրաստակամ է ընդառաջել ՓՄՁ-ներին

Ընդառաջելով շրջանառության հարկից դժգոհ առեւտրականների բողոքներին՝ կառավարությունը պատրաստվում է երկարաձգել մինչեւ փաստաթղթավորման պարտադիր պահանջը ձեռք բերված ապրանքների գույքագրման համար սահմանված ժամկետը։ Այդ նպատակով առաջիկայում փոփոխություններ կկատարվեն գործող օրենքում։ Ըստ այդմ, նախատեսվում է գույքագրման արդյունքները հարկային մարմիններին ներկայացնելու ժամկետը հոկտեմբերի 10-ից երկարացնել մինչեւ հաջորդ տարվա փետրվարի 1-ը։ Սա, ըստ էության, նշանակում է, որ փաստաթղթավորման պարտադիր պահանջի […]